Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Շիրակի դատախազը պարզում է Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում ռուս զինծառայողների մասնակցությամբ կատարված  միջադեպը

Հունվար 18,2015 15:20

Երեկ երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում Գյումրու Ռիժկովի ճեմափողոցից դեպի Շիրազի փողոց տանող հատվածում, որը քաղաքի ամենաբանուկ մասն է. այստեղ կան  բազմաթիվ սպասարկման  օբյեկտներ՝ խանութներ, սրճարաններ, դեղատներ  վիճաբանություն է ծագել հայերի ու երկու հարբած ռուս զինվորականների միջև՝ սպանված Ավետիսյանների թեմայով, որը սակայն կանխել են ոստիկանները:

Ու չնայած  ականատեսներ են եղել, թե ինչպես են ոստիկանները կարգ ու կանոն հաստատում, հանդարտեցնում են, զինվորականներին հեռացնում են , որպեսզի  հետ պահեն ավելորդ լարվածությունից, այդուհանդերձ, չգիտես ինչու, ոստիկանությունը կատարվածը  ընդհանրապես  հերքում է, թե նման միջադեպ տեղի չի ունեցել:

Նկատենք, որ նման վիճաբանություններ,  լեզվակռիվներ,  ըստ գյումրեցիների, եղել են նաև 8-րդ զինվորական թաղամասի որոշ խանութներում, որտեղից առևտուր են անում ռուսները:

Ինչևէ, ականատեսներից  մեկն անգամ հասցրել է լուսանկարել (տես լուսանկարը), թե ինչպես են մեր ոստիկանները ռուս զինվորականին նստեցնում մեքենա, որպեսզի վեճը հանկարծ շարունակություն չունենա, ավելորդ կրքեր կբորբոքվեն:

Ականատեսներից մեկը պատմում է հետևյալը. «Ընկերոջս հետ, մեր համար ուրախ-ուրախ քայլում էինք Ռիժկովով, մեկ էլ փողոցի ծայրին` Տարտու խանութից ոչ հեռու տեսանք,  որ լիքը մարդ կա հավաքված, մեկ էլ ոստիկանական ավտոներ երեւացին: Մարդկանց էինք տեսնում, կուտակում կար ու ոնց հասկացանք մի 15 հոգի միլիցա` հիմնականում քաղաքացիական հագուստով, ընդամենը երկուս-երեքն էին իրենց ֆորմայով: Ձայներ ու գոռգոռոցներ էինք լսում, մի քիչ ավելի մոտենալով` տեսանք, որ գրաժդանսկի հագած ոստիկանները քաշքշում են մի ռուս զինծառայողի ու սրան փորձում ոստիկանական 06 նստեցնել: Նստեցրին, բայց զինվորականը դիմադրում էր ու հաջողացրեց մի պահ ավտոյից դուրս գա, հետո էլի բռնեցին ու մտցրին ոստիկանական վիլիսը: Ասում են` զինվորականը հարբած է եղել, չգիտեմ` հնարավոր է, բայց ես էդպիսի բան չզգացի, շփոթված էր, լուռ ու ուզում էր փախներ: Ժողովրդի մեջ մի կին կար, չէր թողնում  նստեցնեին մեքենան՝ գոռում էր՝ սինոկ, սինոկ անունդ ասա, ի վերջո դրան տարան, բազմությունը ցրվեց: Ոստիկանությունն ասում է էդպիսի բան չի եղել: Ոստիկանությունը գլուխը պատին ա տվել: Ի դեպ, ոստիկանները իրենց լավ չէին պահում: Երկու նկար կա` վատ որակով, որտեղ մի քիչ լավ նայելու դեպքում տեսանելի կլինի ոստիկանական մեքենան ու ոստիկանը, իսկ մյուսում` 06-ը»:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն  Aravot.am-ին փոխանցեց, որ իր հանձնարարությամբ Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում լրատվամիջոցների հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը ճշտելու, կհարցաքննվեն ականատեսներն ու լրատվամիջոցներին բացատրություն տված ոստիկանները: Դատախազը նաև ասաց, որ իրենք ստուգել են, ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձիք չեն եղել, գրանցամատյաններում նշումներ չկան այս մասին: Ըստ դատախազի,   նույնիսկ ականատեսների գրառումներում ու լրատվամիջոցների հրապարակումներում հանցագործության հատկանիշներ չեն  երևում, այստեղ խոսվում է վիճաբանության մասին:

Մի խոսքով, չնայած ոստիկանությունը հերքում է, դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրասել ճշմարտությունը բացահայտելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nene says:

    Կրակն են ընկել այդ մարդիկ ,որոնք ոչնչով մեղավոր չեն։Ինչու՞ պիտի պատասխան տան տականքի համար։Նույն կերպ էլ կվարվեն մեզ հետ դրսում ,ու մենք կբողոքենք,թե մենք ինչ ենք արել։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031