Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Ջալագանիայի խոսքերով՝ Հայաստանի Գյումրի քաղաքում տեղի ունեցածը ցնցող էր և հոգեցունց: Այս մասին գրում է apsny.ge-ն:
Ինչպես հայտարարել է Դավիդ Ջալագանիան՝ անմարդկային է ռուսական 102-րդ ռազմաբազայից փախած զինվորի հանցագործությունը, որը սպանել է Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքին:
«Իսկապես, 21-րդ դարում շատ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն հարևան, բարեկամական երկրում տեղի ունեցած ողբերգությունը աչքի է ընկնում իր դաժանությամբ: Մենք անկեղծորեն ցավակցում ենք զոհերի մտերիմներին և հարազատներին: Մենք նաև ցանկանում ենք հավատալ, որ մեղավորը պատասխանատվության կենթարկվի, և նրա նկատմամբ կկիրառվեն համապատասխան իրավական միջոցներ:
Մենք վստահ ենք և ցանկանում ենք հավատալ, որ արդարությունն ու արդարադատությունը կհաղթեն, և մեղավորն արժանի պատիժ կկրի»,- ասել է Դավիդ Ջալագանիան: