Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքների ակտիվ դեմքերից մեկը՝ տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, անչափ մտահոգված փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի այն հայտարարությամբ, որ գյումրեցի ցուցարարների 80 տոկոսը հարբած են եղել, ասաց, որ այս բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն կատարելու համար առնվազն 4 պատճառ պետք է ունենար:
«Առաջին՝ ես կարծում եմ` համակարգն այնքան վատ է աշխատում, որ փոխոստիկանապետին թյուր, կեղծ տեղեկատվություն են հասցնում:
Երկրորդ՝ ինքը, լինելով ոստիկանության համակարգի երկրորդ դեմքը, սուտ է խոսում, և այն համակարգում, որտեղ բարոյականություն է քարոզվում:
Երրորդ՝ միգուցե բարձրաստիճան պաշտոնյան ոչ սթափ վիճակում է նման հայտարարություն արել, նման բան կարող էր ասել ոչ սթափ վիճակում գտնվող մարդը:
Կարդացեք նաև
Եվ չորրորդ՝ փոխոստիկանապետի մաթեմատիկական գիտելիքները կաղում են. ինչպե՞ս կարող էր ցույցին մասնակցող 3000 անձանց 80 տոկոսը հարբած լինել, գոնե ասեր 10, լավագույն դեպքում 15 հոգին:
Ես նրան չեմ ընդունում որպես թշնամի, հարգելով մեր ոստիկաններին՝ ես մտահոգված եմ պարոն Երանոսյանի հայտարարությամբ ու կցանկանայի, որ Վլադիմիր Գասպարյանը բացատրություն տար, թե այդ ինչպե՞ս է , որ առանց նախաքննության ավարտի, առանց վերջնական արդյունքներին տիրապետելու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման համոզմունք ունենալ:
Փոխոստիկանապետը չի մտածո՞ւմ, որ սա ազգային արժանապատվության հարց է, ամբողջ աշխարհն է հետաքրքրված այս ոճրագործությամբ, հիմա ի՞նչ է ստացվում, որ իրենց անմեղ համաքաղաքացիների սպանության բացահայտման արդար պահանջ ներկայացնող գյումրեցիները հարբեցողնե՞ր են, հա՞: Չի կարելի էսպես պատվազրկել Հայաստանը, Գյումրին…
Գյումրեցիները շատ սթափ վիճակում են եղել, իրենց բնական զայրույթ են ունեցել , իսկ որ վիճակը որոշակիորեն լարվել է, չի բացառվում նաև որոշ սադրիչների կողմից, դա մենք էլ ենք դատապարտում, բայց մարդիկ նեղված են, վիրավորված են, էմոցիոնալ են, մտահոգ են, ազդված են: Ամեն մարդ պիտի ողջախոհություն պահպանի այս պահին, այդ թվում փոխոստիկանապետը, սադրանքներ հրահրող հայտարարություններ անել պետք չէ, հուսով եմ՝ Վլադիմիր Գասպարյանը կընթերցի իմ խոսքը, ու ինքը իր փոխոստիկանապետին կսթափեցնի, կհասկացնի, որ Հայաստանը հարբեցողների երկիր չէ»,- ասում է Կարեն Պետրոսյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Թայմ պրոդաքշնի
Էէէէէէէէէէէէ, ինչ ենք կորցրել, ինչ ենք ման գալիս…….
Սահմանապահ զինվորների հետ է շփոթել:
Նա իր ինտելեկտով արդեն «փայլեց» ոչ վաղ անցյալում, իսկ Գասպարյանը դժվար թե բան կարող է փոխել այստեղ, եթե ցանկանա նույնիսկ (նման արատը երկար ժամանակվա համար է !)
Այ տենց էլ Եղիշե պատմիչն ա գրել, թե Ավարայրի ճակատամարտում պարսիկների փղերը հարբած են եղել
Խի մենակ ես հարցնա բոլորին հետաքրքրում , բա են հարցը , որ ինչի երկու օր իրար հետևից ցուցարարները կարելի էր ասել առաջնորդ չունեին ???? սկզբից անպատասխանատու կերպով տարան հասցրին ռազմաբազա մե քայլ թողնելով արանքը ո ւ կկրակեին , ու գիտենալով որ էդ կատաղած ամբոխին չեն կարողանալու կառավարել, պատասխանատվությունը ում վրա էր???? հետո էլ ոստիկանների դեմ հանեցին առանց ամաչելու ասում էին թող գնան ով մեր հետ է թող մնա ով էլ չե թող գնա… գնա գլուխը ուտի կամ ոստիկանի գլուխը չարդի հա??? մի գրամ պատասխանատվություն չկար ՛՛ ղեկավարների՛՛ արարքներում , եթե պտի չկարողանային ղեկավարել ու առաջնորդել գոնե մեյդան չընկնեին …