Քիչ առաջ Վիլեն Գաբրիելյանը՝ «Նավակ ճոճողը», որին ուշ երեկոյան չորս դիմակավոր անձինք մահակներով ծեծի էին ենթարկել Կողբացի փողոցում, լքեց 1-ին հիվանդանոցը:
Նա հրաժարվեց ինչպես լրագրողների հետ խոսելուց, այնպես էլ թույլ չտվեց, որ իրեն լուսանկարեն: Որքան էլ որ ընկերները եւ բժիշկները հորդորում էին, որ գոնե մեկ գիշեր մնա հիվանդանոցում, նա հրաժարվեց եւ գնաց:
Ավելի ուշ կարողացանք որոշ տեղեկություններ ստանալ բժշկուհի Նառա Լալազարյանից, որն ասաց, թե Վիլեն Գաբրիելյանի գլխին կար է դրվել, սակայն նա կտրականապես հրաժարվել է հետագա ամբողջական հետազոտություններից, ուստի չեն կարող ասել, թե ուրիշ վնասվածքներ ունի՞, թե՞ ոչ: Անգամ պարզ չէ՝ ուղեղի ցնցում ստացե՞լ է, թե ոչ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ