Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկները հետազոտում են «Նավակ ճոճողին»

Հունվար 18,2015 00:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր երեկոյան ծեծի է ենթարկվել Վիլեն Գաբրիելյանը՝ հասարակությանը ավելի հայտնի «Նավակ ճոճողը» անունով:

Այս պահին նա գտնվում է 1-ին համալսարանական հիվանդանոցում եւ հետազոտվում է բժիշկների կողմից: Հիվանդանոցում «Առավոտը» զրուցեց Վիլենի ընկերներից Հակոբ Սիմիդյանի հետ, ում տվյալներով Վիլենի ներքին օրգանները չեն վնասվել, սակայն, դեմքը այտուցված է, հավանաբար նաեւ ուղեղի ցնցում ունի: Մեր տեղեկություններով՝ բժիշկների հետազոտումից հետո կպարզվի՝ կարիք կա՞ նրան այլ հիվանդանոց տեղափոխելու, թե՞ ոչ:

Հակոբ Սիմիդյանի պատմելով՝ Վիլեն Գաբրիելյանի վրա դիմակավորված չորս անձ հարձակվել է Կողբացի փողոցի վրա եւ սկսել են ծեծել փայտե մահակներով՝ «բիտաներով»: Ենթադրվում է, որ «Նավակ ճոճողը» ծեծի է ենթարկվել իր քաղաքական հայացքների եւ ակտիվության պատճառով, քանի որ նախկինում էլ է այդ պատճառով սպառնալիքներ ստացել:

Հիվանդանոցում այժմ հավաքված են (լուսանկարում) Վիլեն Գաբրիելյանի բազմաթիվ ընկերներ եւ ծանոթներ, որոնք սպասում են նոր տեղեկությունների՝ նրա վիճակի մասին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031