Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մեժլումյան. «Դիտարկում Գյումրիում կատարված ոճրագործության քննության իրավական խնդիրների վերաբերյալ»

Հունվար 17,2015 23:52

ՀՀ սահմանադրական դատարանն իր 27.01.1998թ. ՍԴՈ-81 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ 29.08.1997թ. համաձայնագիրը։
Այսօր այդ համաձայնագրի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջացել դրա դրույթների ոչ հստակ ու թերի իրավակարգավորման պատճառով։
Եթե բանակցությունների ընթացքում ռուսական կողմը շարունակի համաձայնագրի որոշակի դրույթների, դրանց անհստակություններին ու իրենց Սահմանադրությանը հղում կատարելով պնդել, որ Պերմյակովը չի կարող փոխանցվել մեր կողմին ու հարցը՝ Պերմյակովին ՀՀ իրավապահներին ու դատարանին փոխանցելու միջոցով լուծում չստանա, ապա մեր կողմից պետք է բարձրացվի համաձայնագրի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխամության հարցը, քանի որ չի կարող ՀՀ Սահմանադրությանը համապատասխանել մի համաձայնագիր, որն իրավական հնարավորություն է տալիս ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա ռազմական բազայի զինծառայողներին բազայից դուրս գալ, քեֆները տված հանցագործությունը կատարել, մի ամբողջ ընտանիք սպանել, հետո վերադառնալ բազա և զերծ մնալ ՀՀ արդարադատությունից։ Նման համաձայնագիրը հակասահմանադրական է։

Կարեն Մեժլումյան
փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031