Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր էիր, Աստված»

Հունվար 17,2015 23:31

«Ես աթեիստ եմ, – հաճախ լսում եմ իմ բարեկամներից, – որովհետեւ հիմքեր չունեմ հավատալու»: Որո՞նք են, ըստ նման մարդկանց, այդ «հիմքերը»: «Եթե Աստված գոյություն ունենար, ապա ես կլինեի թագավոր, նախարար կամ մեծահարուստ: Բայց քանի որ իմ նման հրաշալի  անձնավորությանը Աստված այս ամենը չի տալիս, ուրեմն Նա գոյություն չունի»:  Կամ՝ ավելի մեղմ տարբերակը. «Աստված, եթե լիներ, թույլ չէր տա, որ նման բան պատահեր իմ, իմ մերձավորների կամ իմ ազգի հետ»: Մի խոսքով, ո՞ւր էիր, Աստված, երբ…

Եթե մարդիկ Տիրոջը շփոթում են բարի կախարդի հետ, որն ամեն օր բարձիդ տակ քարցրավենիք պիտի դնի, կամ պետք է «վերեւից» հետեւի, որ քո, քո մերձավորների եւ քո ազգի կյանքում կյանքում ամեն ինչ OK լինի, ապա հավատքի համար իսկապես ոչ մի հիմք չկա: Վերը նկարագրված «հիասթափությունների» բերում են սխալ ակնկալիքները:

Դուք կհարցնեք, թե որոնք են այդ դեպքում «ճիշտ ակնկալիքները»: Դա, իհարկե, նոթատետրի թեմա չէ: Բայց այստեղ ուզում եմ մեջբերել մեկ նախադասություն, որը հավատացյալ հայերն ավանդաբար արտասանում են գործը սկսելուց առաջ. «Տուր ինձ, Տեր, ամեն ժամ քո առջեւ բարին խորհելու, խոսելու եւ գործելու, եւ փրկիր ինձ չար մտքերից, խոսքերից եւ գործերից»: Այ, դա ցանկություն է կամ, եթե կուզեք՝ խնդրանք, որի կատարման դեպքում դուք, ճիշտ է, երկու բաժին քյաբաբ կամ «Մերսեդես – 600» չեք ստանա, բայց ձեռք կբերեք հոգեկան հավասարակշռություն եւ կապրեք լիարժեք կյանքով: Իմ սուբյեկտիվ կարծիքով: Դա չի նշանակում, իհարկե, որ ես ազատվել եմ չար մտքերից, խոսքերից եւ գործերից: Բայց, համենայնդեպս, ձգտում եմ:

Վերջում մեջբերում անեմ Բլեզ Պասկալից, որն, ինչպես հայտնի է, ոչ միայն 17-րդ դարի հանճարեղ մաթեմատիկոս էր եւ ֆիզիկոս, այլեւ մեծագույն աստվածաբան եւ փիլիսոփա. «Քանի բանականությունը տանում է ձեզ դեպի հավատքը, բայց դուք, այնուամենայնիվ, կասկածում եք, աշխատեք ձեզ համոզել ոչ թե Աստծո գոյության նոր ապացույցներով, այլ ձեր կրքերի դեմ պայքարելով»: Խոսքը, բնականաբար, բացասական, դեստրուկտիվ կրքերի մասին է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == «Եթե Աստված գոյություն ունենար, ապա ես կլինեի թագավոր, նախարար կամ մեծահարուստ: Բայց քանի որ իմ նման հրաշալի անձնավորությանը Աստված այս ամենը չի տալիս, ուրեմն Նա գոյություն չունի»: == ????????????????????????????
    Ինչպես կարելի է սկզբունքային հարցերին այդքան անլուրջ մեկնաբանություններ տալ: Ձեր կարծիքը կամ աշխարհընկալումը չկիսողները ձեր հոդվածներում հանդես են գալիս կամ ՛՛կիսախանգարված մի կին՛՛, կամ ՛՛յանը տարած տաքսիստ՛՛, կամ դրանց կարգի ՛՛սխալ՛՛ արարածներ:
    Հարցն իրականում շատ հստակ է, այո՛, ՛՛Որոնք են Աստծուն հավատալու հիմքերը՛՛: Մենք որպես բանական էակներ, առնվազն պարտավոր ենք որևէ տեսություն կամ կրոնական ուսմունք ընդունելուց առաջ այն հիմնավորել: Մեծ փիլիսոփա Սոկրատեսին Օլիմպիական աստվածների պաշտամունքի հետևորդները մահապատժի ենթարկեցին աստվածների գոյությունը կասկածի տակ առնելու համար, Ջորդանո Բրունոյին Հռոմի Պապը խարույկի վրա այրել տվեց՝ Հիսուս Քրիստոսի աստվածային ծագման և Արեգակնային համակարգի վերաբերյալ սեփական կարծիքն ունենալու համար, Հայոց կաթողիկոսը Հովսեփ Էմինին վերաբերյալ ցարին մատնագիր է գրում, ՝ Հայաստանի անկախության համար պայքարելու ՛՛մեղադրանքով՛՛, իսկ եթե դրան ավելացնենք, թե ինչ բարոյական կերպարի տեր էին Հռոմի շատ պապեր /միասեռականներ, թունավոևիչներ, ինկվիզիտորներ և նույնիսկ մի պապ՝ որը մահացավ թափորի մեջ՝ ծննդաբերելիս / ու հայ եկեղացականներ, ապա պարզ կլինի կրոնավորների իրական նպատակը. պահել մարդկանց որևէ գաղափարական համակարգի ազդեցությոան տակ և որքան հնարավոր է՝ շատ: Իսկ կարո՞ղ եք ասել, թե աշխարհում որքան կրոնական ուղղություն ու աղանդ կա, որոնցից յուրաքանչյուրը քեզ ՛՛կապացուցի՛՛, որ միայն իրենք են աստծո նվիրյալ ծառաները, իսկ մնացածները՝ մոլորյալներ, իսկ ՛՛Ալլահ աքբար՛՛ բացականչությունը ինչ ասես արժե: Այն աղաղակում են սուննիները շիաներին և շիաները սուննիներին գյուլլելիս, ինչպես նաև այդ երկուսը՝ քրիստոնյաներին գլխատելիս: Ասելիք շատ կա, պարզապես մեկնաբանության ձևաչափը մի փոքր նեղ է դրա համար:

    • Լևոն Նահապետյան says:

      Այսինքն՝ միասեռականւթյունը և բարոյականությունը իրար հակասող բաներ են?
      Թե նկատի ունեիք երևի որ առևրևույթ դատապարտում էին , իսկ իրականում իրենք էին այդպիսին, ու դա է անբարոյականությունը:?

      • Մարգար Մախսուդյան says:

        Իհարկե, նկատի եմ ունեցել այն, որ բարոյականություն աստվածավխություն քարոզողներն իրենք այնպիսի վարք ունեին, որի համար ուրիշներին ոչ միայն հանրային պարսավանքի էին ենթարկում, այլ նաև խարույկի վրա այրում կամ գելարանների վրա տանջամահ անում, իսկ ինչ վերաբերում է միասեռականությանը, ի տարբերություն շատ հումանիստների, գտնում եմ, որ այն ներզատական գեղձերի հետ կապված հիվանդություն է, որը կարող է լինել ինչպես ի ծնե, այնպես էլ ձեռքբերովի: Գտնում եմ նաև, որ քյառթուիզմին բնորոշ վայնասունը ո՛չ միայն չի նպաստում խնդրի լուծմանը, այլ ավելի է խորացնում այն, մարդկանց դարձնելով թշվառ, չարացած և ի վերջո՝ դժբախտ: Կուզենայի նշել նաև, որ մարդասիրության առանցքային դրույթներից մեկն է. ՛՛Յուրաքանչյուր ոք երջանիկ լինելու իրավունք ունի՛՛: Կարծում եմ գիտությունը շուտով այս երևույթի լիարժեք պարզաբանումը կտա և այսպես ասած ՛՛վտանգավոր գոտում ՛՛ գտնվողները իրենք կորոշեն, այսկողմ, թե՝ այնկողմ:

    • Լևոն Նահապետյան says:

      ու մեկ էլ հիմնական նկատառում ,
      ոնց որ թե ՀԱՎԱՏն ու կրոնը իրար մոտ , ամեն դեպքում տարբեր բաներ են- էդ մաին իհարկե անուղղակի ասվում է նաև հոդվածում:

      • Մարգար Մախսուդյան says:

        Հավատն ու կրոնը որքան էլ որ տարբեր լինեն, ինձ համար գտնվում են ջրբաժանի միևնույն կողմում, մյուս կողմում իհարկե աշխարհի գիտական, տրամաբանական, մի խոսքով՝ բանական ընկալումն է, իսկ ասենք Զևսի, Օզիրիսի, Եհովայի կամ մեր ուրբաթենց Բենամուկի առաջնայնության խնդրի մեջ չեմ խորանա:

  2. Գալուստ says:

    Հարգելի Արամ, ինձ համար հետաքրքիր թեմա էք շոշափել, ու ես լինելով «անհավատ» կուզեի «բանավիճել» «հավատացյալի» հետ…
    «Եթե մարդիկ Տիրոջը շփոթում են բարի կախարդի հետ, որն ամեն օր բարձիդ տակ քարցրավենիք պիտի դնի…» ախր մարդիկ չեն շփոթում այլ կրոնի «հեղինակներն» են այդպես գրել որ պիտի առաքինի լինես, բարոյական…«տուր ինձ…» իսկ փոխարենը կստանաս…ինչպես ասում էն դու ինձ ես քեզ…դու ինձ աղոթիր, ես քեզ դրախտի ուղեգիր…: Ինձ համար միշտ անհասկանալի է Աստծո այն «անհամեստ» պահվածքը … որ իրեն պիտի աղոթեն, պաշտեն , որ նա .. «տա » ինչ որ մի բան…Յուրաքանչյուր խելացի անհատ, անհարմար կզգա որ իրեն պաշտեն կամ աղոթեն, բայց ահա ԱՆԱԽԵՈՔԸ, ԱՐԱՐԻՉԸ սպասում է որ իրեն …
    Երբ փոքր էի, Մեծ մայրս (մորս կոմից) իր թոռնիկներին քաղցրավենիք էր տալիս ու մենք … պատկերի առաջ հայր մերն էինք ասում որի վերջում պիտի ասեինք …որ տա բոլորին վերջն ալ մեզի…մենք հարցնում էինք իրեն ինչու վերջում մեզ…
    Ես ընդունում եմ որ կրոնը հզոր դեր է խաղացել հասարակության կազմակերպման, մարդու հոգում բարոյական ազդակների արմատավորմա համար հազարամյակների ընթացքում, եվ մարգարեները որ կրոնը ստեղծել են, արժանի են հիացմունքի եվ հարգանքի, սակայն կարծում եմ (ինձ համար գոնե) մարդը ինքը «աստվածություն» կդառնա , այնպիսիք ինչպես Յոհան Սեբաստիան Բախը, Լէոնարդո Դա Վինչին ու Միքելանջելոն…կարծում եմ մի երկու հարյուր տարի հետո այսօրվա կրոնները կվերանան, քանզի մարդը կհասկանա որ «ուղեգրի» կարիք չունի դէպի «դրախտ» կամ վախենա «դժոխքից»…մարդու գիտակցությունը այնքան զարգացած կլինի որ ինքը ստեղծարար եվ բարոյկան կլինի հեց ծնունդով…եվ կարիք չի ունենա որ սպասի որեվե մի բան…ուրիշից, եվ աղոթելու առիթ ել չի ունենա…Կարծում եմ որ կրոնի վերանալով այս երկրագնդի վրա խաղաղությունը ավելի ամուր կլինի…
    Բարոյական իմաստով ինձ ավելի մոտ է տիբեթցիների բուդդիստական մոտեցումը վերածնվելու գաղափարը…
    Շնորհակալ եմ մտքերս կիսելու առիթի համար …

  3. Գալուստ says:

    Վերեվում կներեք «Ամենախելոքը» պիտի լինի…սատանան չար խաղ խաղաց…

  4. Ջիվան Նադարյան says:

    Լիովին համաձայն եմ Ձեզ հետ Պարոն Աբրահամյան: Ըստ իս այս նյութը Ձեր ամենահաջողված հոդվածներից է: Նկատի ունեմ դրա բովանդակային բարձր արժեքը, խորը իմաստը և կենսական կարևոր նշանակությունը: Վստահ եմ, որ հեղինակի ընտրած թեման առավել վեր է` թե քաղաքական, թե հասարակական թե սոցիալ-տնտեսական և թե այլ կարևոր իրադարձային թեմաներից, քանի որ այն մնայուն է և կենսատու: Սրտանց ուրախ եմ և շնորհակալ, որ մեր օրերում կա այսպիսի մտավորական, այսպիսի մտածող մարդ: Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ հոգեպես մեծ բավականություն ստացա կարդալով այս նյութը:
    Աստված կա և գոյություն ունի անկախ մարդու` Նրան հավատալուց կամ մերժելուց: Աստծո գոյությունը պայմանավորված չէ, որևէ հանգամանքով, այլ Նա Իքնագո է, Նա է Սիզբը և վերջը, Ալֆան և Օմեգան:

    • Լևոն Նահապետյան says:

      Դուք ռուսամետ եք?
      հարցը կապ չունի թեմայի հաետ
      նախկինում տեքստից էր բխում?

      • Ջիվան Նադարյան says:

        Հարգելի Լևոն ամենեվին էլ ռուսամետ չեմ, և ոչ էլ ամերիկամետ կամ եվրոպամետ: Իսկ կարելի է իմանալ տեքստի կոնկրետ, որ մտքերից է բխում իմ ռուսամետ լինելը:

    • Արսեն says:

      Պարոն Ջիվան Նաղդալյան, կոմունիցմի ավարտից հետո, երբ մի Աստվածաշունչ գտնելը՝ դժվար գործ էր, և հետո հանկարծ ամեն տեղ միանգամից լցվեց… ես որոշեցի ուսումնասիրեմ այն՝ մտածում էի, եթե կոմունիստները դա չէին խրախուսում, որեմն մեջը մի լավ բան անպայման կլինի…
      2 տարի համբերատարորեն ուսումնասիրել եմ։ Սկսվեց նրանից, որ ինձ «գեղի կլուբի» քահանան ասեց, որ ես իր հոտի մի գառն եմ, և եթե ուցում եմ աստծո համար հաճո լինել՝ պետք է հոտի բոլոր անդամների հետ կանոնավոր աղոթեմ … Ավարտվեց նրանով, որ իրենց տեսաբանի գլուխը պայթում էր իմ հետ ժամերով տեսական զրույցների ընթացում… Վերջում էլ ասաց. «Քո հավատքի ճանապարհը ինքնուրույն է, ոչինչ քեզ համար ես անել չեմ կարող, բարի ճանապարհ…»
      Այդ ընթացքում կարդացել եմ մոտ 30000 էջ ամեն տեսակի կրոնական գրականություն…
      Դե հիմա ինձ ասա, այս հոդվածի մեջ՝ քեց ինչը դուր եկավ?

    • Գալուստ says:

      «Աստծո գոյությունը պայմանավորված չէ, որևէ հանգամանքով, այլ Նա Իքնագո է, Նա է Սիզբը և վերջը, Ալֆան և Օմեգան:» Ջիվան ես ձեզ հետ համաձայն եմ, բայց իմ համար այդ աստվաժը ոչ թե «բարի կախարդն է» այլ ինքնագո բնությունը…այն ամենուր է, «ատոմի» փոքրագույն մասնիկներից սկսած մինչեվ անհամար տիեզրհներում…եվ մտածել որ այն ինչ որ այն «ամնօրյա մասնակցություն» ունի մարդկանց կյանքում, կամ իր «դարդն ու ցավը» թողած, կարգավորում է ՄԱՐԴԿՈՒԹԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ…Իմ կարծիքով մարդիկ շատ գերագնահատել են իրենց բանական լինելու եվ ընտրյալ լինելու խնդիրը…մենք ավելի կարեվոր չենք քան այլ կենդանի օրգանիզմները , կամ ոչ օրգանական նյութականությունը…այս երկրագունդը մի փոքր մասնիկ է «Աստծո բիզնեսում»,եվ մտածել որ պիտի աղոթել, ապաշխարհել…նշանակում է հավատալ…« ԲԱՐԻ ԿԱԽԱՐԴԻՆ»

  5. Արսեն says:

    Ա. Աբրահամյանին.
    Առաջարկում եմ հաջորդ խմբագրականը՝ «Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի գործողությունները և դերը՝ Գյումրու հուզումների ժամանակ» թեմայով։

  6. Արսեն says:

    ….«Ես աթեիստ եմ, – հաճախ լսում եմ իմ բարեկամներից, – որովհետեւ հիմքեր չունեմ հավատալու»: Որո՞նք են, ըստ նման մարդկանց, այդ «հիմքերը»: «Եթե Աստված գոյություն ունենար, ապա ես կլինեի թագավոր, նախարար կամ մեծահարուստ: Բայց քանի որ իմ նման հրաշալի անձնավորությանը Աստված այս ամենը չի տալիս, ուրեմն Նա գոյություն չունի»:..
    Բավականին հիմար և անլուրջ մարդիկ են ձեր բարեկամները՝ եթե այդ հարցերին ընկալման այդ մակարդակով հարցադդրումների և պահանջների՝ այդ աստիճանով են մոտեում։
    Դրանք ձեր վաուցվա բարեկամնեերն են?
    Ւրար հհետ եք մեծացել, բազմաթիվ քննարկումներ եք ունեցել այդ թեմաներուվ և հարցին մոտենալու ձեր որակները իրարից չի տարբերվում, ուղղակի դուք մի փոքր այլ կարծիքւ եք?
    Ավելի լուրջ մարդիկ չկան ձեր շրջապատում, որոնք հարցը կշոշափփեն ավվելի բարձր որակով?
    Թե կան, բայց դուք նրանց հետ բանավիճելու իվիճկի չեք, հազիվ ձեր այդ բարեկկամների» արգումեննտերն եք կարողղանում «քքամոն տալ»?

  7. Լավատես says:

    Իմ պատկերացմամբ՝ մեր Աստծու միջոցով մենք կարող ենք հաղորդակցվել մեր հազարամյակների նախահայրերի, ներկայումս երկրային կյանքը լքած մեր մոտիկների ու մեր գալիք սերունդների հետ, որոնք նույն մեր Աստծուն են հավատացել ու հավատալու են:

  8. Արսեն says:

    Տնային աշխատանք Ա. Աբրահամյանին իր սիրած Աստվածաբանական թեմաներով։
    Նելկայացնել Հարությունից հետո, աստծու կողմից Արդարներին վերադարձվաղ ինֆորմացիայի անաղճատելիության և անըդհատելիության ապացույցներ…)))..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031