Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան զանգահարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և իր խորը ցավակցությունն ու մտահոգությունը հայտնել Գյումրիում կատարվածի կապակցությամբ։
Նախարարները քննարկել են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը և բուժման ռազմավարությունը։ Վերոնիկա Սկվորցովան առաջարկել է մասնագիտական, ինչպես նաև դեղերով և պարագաներով ապահովման աջակցություն։
Հունվարի 18-ին առաջատար մասնագետները` մանկական նյարդավիրաբույժ, ռեանիմատոլոգ և մանկական նյարդաբան, կժամանեն Հայաստան։
ՀՀ առողջապահության նախարարություն
Կարդացեք նաև
Իսկ ով ասաց, որ նրանց բժիշկները մեր բժիշկնեռից լավն են. Եթե այնպիսի վիճակ է, որ Հայաստանում դժվարանում են օգնել, գուցե ավելի լավ է երեխային տեղափոխել եվրոպական որևիցէ երկիր. Ռուս բժիշկները լավ կանեն Դոնբաս, Դոնեցկ, Լուգանսկ գնան…