Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովին Հայաստանին փոխանցելը կվատացնի հայ-ռուսական հարաբերությունները. Эксперт

Հունվար 17,2015 20:43

«Փոքր եղբոր» բարդույթ ունեցող հայերը իրավահավասարություն և երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանք են պահանջում, ինչը նրանց համար ավելի կարեւոր է, քան Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ անխուսափելի պատիժը՝ «Էքսպերտ» պարբերականում գրում է Գևորգ Միրզայան անունով վերլուծաբանը:

Հայկական ազգանունով հեղինակի կարծիքով՝ եթե Պերմյակովին փոխանցեն Հայաստանի իրավապահներին, ապա հայ-ռուսական հարաբերությունները կվատանան. «Այսպիսի բողոքի ալիքում հայկական արդարադատությունը չի կարող ապահովել դատական գործի անաչառությունը: Դատավորներն ուղղակի կվախենան, որ իրենց կարող են Լինչի դատաստանի ենթարկել: Նույնիսկ, եթե պարզվի, որ Պերմյակովը անմեղսունակ է, ամենայն հավանականությամբ նրան ցմահ ազատազրկման կդատապարտեն ու հայկական բանտ կնստեցնեն, որտեղ նա դժվար թե երկար ապրի», – գրում է նա՝ հավատալով, որ նրան կսպանեն ու կներկայացնեն, թե «ինքնասպանություն» է գործել:

Միրզայանը, շարունակելով երևակայել, ասում է, որ «ինքնասպանության»  լուրը կպպտեցնեն ռուս ազգայնականնները, հակահայկական և ադրբեջանական ուժերը. «Ու այդ դեպքում կմեծանա ռուսական բազան Հայաստանից հանել պահանջողների քանակը»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031