Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է գողացել Հակոբ Կոջոյանի կիսանդրին

Հունվար 17,2015 19:16

Երեւանի կենտրոնում է գտնվում Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի թանգարանը:
Նույն այդ թանգարանում տեղադրված են մեր մշակույթի երկու երեւելիների ստեղծագործությունները:

Kojoyan4
Թանգարանից դուրս, փողոցի վրա երկուսի հուշաքանդակներն էին:
haxordum anahit sargsyanicԱյս տարվա հունվարին անհետացել է Հակոբ Կոջոյանի դիմաքանդակը: Այդ մասին այսօր մեզ հաղորդեց Արա Սարգսյանի թոռնուհին՝ Աննա Սարգսյանը, որը հունվարի 4-ին դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին: Հետաքննիչ Մ.Ավետիսյանը դեռ հետաքննում է, եւ որեւէ պատասխան չկա, թե ո՞վ է կատարել այդ հանցագործությունը:
ara sargsyanԱյս նույն ժամանակահատվածում հետեւել է մեկ այլ ոտնձգություն Արա Սարգսյանի դիմաքանդակի վրա էլ. փորձել են տեղաշարժել, հավանաբար, կրկին գողանալու միտումով:
Թանգարանի աշխատակիցներն անհանգստացած են:
Նրանք չեն իմանում՝ էլ ում դիմել:
Մինչ ոստիկանությանը դիմելը, նրանք դիմել էին Երեւանի քաղաքապետարանին, այնտեղ ակնարկել էին, թե դա իրենց գործը չէ, դիմել էին ՀՀ մշակույթի նախարարության քանդակների պահպանման վարչությանը , այնտեղից էլ պատասխանել էին, թե դա թանգարանի խնդիրն է:
Եթե թանգարանի խնդիրն է, ապա ըստ Ա.Սարգսյանի, ցանկալի կլինի, որ թանգարանի տանիքին օգնեն տեղադրել տեսախցիկներ, որպեսզի դեպի փողոց, դեպի  հուշաքարը նայող ուղղությամբ հսկողություն լինի:

Ի դեպ, այդ նույն փողոցի էլեկտրասյան մոտ կար տեսախցիկ: Հետաքրքիր է, թե արդյոք ոստիկանության հետաքննիչը տեսե՞լ է այն, առգրավվե՞լ է տեսաժապավենը, քանի որ այդ դեպքում, հնարավոր է երկու հանցագործությունները բացահայտվեն եւ կապ լինի իրար հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031