Արկադի Տեր-Թադեւոսյանն այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե արդյո՞ք Գյումրիում վեց մարդու կյանք խլած ոճրագործի զենքին ուշադրություն դարձրել է, եւ հնարավո՞ր էր միայնակ օգտագործել այն, պատասխանեց.«Այդ զենքը կրակել է, եւ դանակ կար: Նա երկու զենքով էլ աշխատել է: Նա եթե մի ամիս էլ բանակ գնար, էլի կարող էր: Ես չեմ տեսել, չեմ խորացել այդ հարցում, բայց այդ զենքով կարող էր կատարել նման հանցագործություն: Դա ռեալ է»:
Այն հարցին էլ, թե հունվարի մեկից սկսած լարվածությունը սահմանում մեծացել է, ինչո՞վ է դա պայմանավորված, Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց.«Այնպես չէ, թե այսօր մի դեպք պատահեց եւ դրանով ամեն բան ավարտվեց: Սպիրալի նման է. այդ սպիրալը ադրբեջանական պետական մարմինների ծրագիրն է: Նրանք ամեն անգամ լարվածությունը ստեղծում են: Մնացին մեր քայլերը: Մենք կարող ենք ավելի կոշտ քայլեր անել: Մենք պետք է հիմա ավելի շատ դիվանագիտություն բանեցնենք: Խաղաղություն չի լինի»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ