Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են Ռուսաստանի հայերի միության նախագահի հրաժարականը

Հունվար 17,2015 17:55

Ռուսաստանի հայերը կազմակերպել են ստորագրահավաք, որով պահանջում են Ռուսաստանի հայերի միության Արա Աբրահամյանի եւ նրա տեղակալի հրաժարականը:

Ստորագրահավաքը կայանում է էլեկտրոնային տարբերակով՝ այս հղման ներքո:

Հայտարարության մեջ ասվում է.

Մենք՝ ռուսաստանաբնակ եւ ազգի ու պետության համար մտահոգ բոլոր այլ հայերս, պահանջում ենք САР-ի (Ռուսաստանի հայերի միության) ղեկավարներից՝ հանձինս միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա կամակատար փոխնախագահ Լեւոն Մուկանյանից, կամավոր հրաժարվել իրենց պաշտոններից:

Այս տարիների ընթացքում՝ այն օրվանից, երբ այդ մարդիկ ստանձնեցին Ռուսաստանի հայ համայնքի գլխավոր միության դերը, այդ համայնքը գրեթե չի զարգանում: Ռուսաստանի սփյուռքի բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները եղել են շնորհիվ տարբեր կազմակերպություննի, որոնք ՀՅՄ-ի կողմից չեն հովանավորվում: ՀՅՄ-ի գլխավոր նպատակն է Ռուսաստանի իշխանությունների շահերին, այլ ոչ թե ՀՀ-ին եւ Ռուսաստանի սփյուռքին ծառայելը:

Ստրկամիտ կազմակերպությունը չի ծավալում որեւէ կազմակերպչական գործունեություն Ռուսաստանի հայերի, նրանց ազգային դաստիարակության համար: Ռուսաստանի սփյուռքը ձուլվում է սարսափելի արագությամբ, երիտասարդության մի մասը չի խոսում իր մայրենի հայերեն լեզվով, հեռանում է հայկական մշակութից եւ ավանդույթներից, եւ այդ երեվույթների դեմն առնելու համար ՀՅՄ-ն ոչինչ չի ձեռնարկում, վարելով ապազգային քաղաքականություն:

ՀՅՄ-ն չարեց ոչ մի քննադատական հայտարարություն՝ կապված Ռուսաստանի հրաժարվելու հետ՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցանքի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելուց: Այն ընդհա՛նրապես անտեսեց այդ ոճրագործությունը եւ չցանկացավ ընդհատել իր գիշերային ակումբների զվարճանքներն ու համերգները: Միակ արձագանքողը եղավ Լեւոն Մուկանյանը, նա էլ սոցցանցերում կոչ էր անում հեռու մնալ հակառուսական քաղաքականությունից, իսկ արդարություն պահանջող ցուցարարներին էլ մեղադրեց մարիոնետային պահվածքում: Այս ամենը հայերի համբերության վերջին կաթիլն էր:

Մենք կոչ ենք անում ժողովրդի ապագայի մասին սրտացավ բոլոր հայերին եւ հայկական կազմակերպություններին իրենց հասանելի բոլոր միջոցներով նպաստել Արա Աբրահամյանի եւ Լեւոն Մուկանյանի հրաժարականներին:

Դրանից հետո մենք պետք է ընրտենք այն մարդկանց, որոնք ի վիճակի կլինեն իրենց վրա վերցնել Ռուսաստանի հայ համայնքի կազմակերպման եւ ազգային գաղափարների տարածման պարտականությունը եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի իրավունքների պաշտպանի դերը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031