Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Ինչո՞ւ մենք չբռնեցինք»

Հունվար 17,2015 17:28

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո պատասխանեց լրատվամիջոցների հարցերին, որոնք  վերաբերում էին Գյումրիի դեպքերին:

Նա ասաց. «Մենք մեր ֆունկցիաները կատարում ենք, շարունակում ենք կատարել, հիմա նախաքննության փուլում է, ու գլխավոր դատախազը ուղղակի պրոցեսուալ գործողություններ է կատարել»։

Այն հարցին, թե այլ անձանց մասնակցություն կա՞, ոստիկանապետը պատասխանեց. «Այդ ամեն ինչը, հոգիս, երեւակայություն է, քննությունը պետք է պատասխան տա՝ այլ անձինք եղե՞լ են, ինչո՞ւ է կոշիկը այնտեղ մնացել, ինչո՞ւ է թողել այն մեկը, ո՞նց է եկել այստեղ, ո՞ր  ճանապարհով, բազում հարցեր կան, եթե մենք այդ հարցերի մեջ խճճվենք, դա ոչ ձեզ, ոչ էլ ինձ է բան անելու»։

«Ինչո՞ւ մեր իրավապահները չբռնեցին ոճրագործին» հարցին էլ ոստիկանապետը պատասխանեց, թե   պատասխանել է, էլի կպատասխանի. «Մենք, անկեղծ ասած, դեպքից մի 2 ժամ առաջ ինֆորմացիա ստացել էինք, ու 35 հոգանոց խումբը գնացել էր մի հատվածը նայել էր, եւս մեկ անգամ զգուշացրել էինք տեղերում, որ ուշադիր եղեք: Հիմա ինչքան էլ հանգստացնում ենք հասարակությանը, որ զենք չկա մոտը, հանգիստ եղեք, որ խուճապը դադարեցնեն, դա խանգարում էր մեր աշխատանքներին: Նշանակություն չունի՝ ով է բռնել»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031