Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Հրավերը ծաղր էր մեր ողբերգությանը»

Հունվար 17,2015 16:45

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Դարդանելի պատերազմական գործողությունների 100 -ամյակի» կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Մինչ այդ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն Aravot.am-ին վիճահարույց հրավերի հետ կապված ասաց.«Որովհետեւ ի սկզբանե հայտնի էր, որ Էրդողանը չի գալու, դա սխալ որոշում էր»:

Ըստ իրավապաշտպանի` դրան հետեւեց Էրդողանի եւ Ալիեւի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը` ապրիլի 24-ի «Հաղթանակի»  միջոցառումներին հրավիրել Հայաստանի նախագահին:

«Փաստորեն, դա ծաղր էր մեր ողբերգությանը: Կարծում եմ` դրանից հետո Հայաստանի նախագահի կողմից չպիտի լիներ պատասխան Էրդողանին: Սակայն լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Էրդողանի հրավերին, նախագահը կարող էր զերծ մնալ պատասխանից, ուղղակի ասելով, թե չի կարդացել հրավերը:  Այդ հրավերին հետեւեց հանրապետության նախագահի պատասխանը Էրդողանին: Ես չեմ ուզում անդրադառնալ դրան, սակայն այդքանից հետո, երբ մեր նախագահը դիմում է «Ձերդ գերազանցություն» բառակապակցությամբ, կրկնակի վիրավորական է մեր ժողովրդի, մեր պետության համար»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

«Իսկ ինչպե՞ս դիմել, մի՞թե արարողակարգային չէ նման դիմելաձեւը» մեր հարցին իրավապաշտպանը պատասխանեց. «Կարող էր դիմել «պարոն նախագահոով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031