Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարար. Գյումրու ողբերգությունից հետո կապ է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Հունվար 17,2015 15:51

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Կապ ենք ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ, տեղակալներն են կապ ունեցել: Ես հանդիպել եմ ՌԴ ՊՆ առաջին տեղակալի հետ, Գյումրիում, հետաքննության անցկացումից հետո ամբողջությամբ գործը հանձնված է դատաիրավական համակարգին, կարծում եմ, եւ ՀՀ, եւ ՌԴ իրավական համակարգը համատեղ այդ հարցին լուծում կտան: Չեմ կարծում, այդ խախտողները խուսափեն պատասխանատվությունից, ընդ որում նաեւ՝ խիստ պատասխանատվությունից»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ շփման գծին, ասաց. «Կարծում եմ՝ հարեւանները իրենց որդեգրած գործողություններից, ձեւերից չեն ուզում հետ մնալ: Անընդհատ ուզում են լարվածություն ստեղծել շփման գծում: Չհասկանալով, որ հարցի լուծման հիմնական տարբերակը մենք տեսնում ենք խաղաղ պայմաններում երկխոսության միջոցով, վստահության մթնոլորտում, ռազմական համապատասխան փորձագիտության շրջանակներում:

Եթե չեն հասկանում, ապա մենք ինքներս չենք ցանկացել, որ լարված լինի: Սկսած հունվարի 2-ի լույս 3 -ի գիշերը նրանք անընդհատ փորձեր են կատարել: Իհարկե, վերջին օրերին փորձեր չկան, բայց կրակոցների թվաքանակն է չափազանց շատ: Եթե դուք չեք ուզում լինի խաղաղություն, ի սեր Աստծո, հրադադարի պայմանագիրը մենք իրականում կատարենք, ապա մենք պարտադրված ենք պատասխան տալու: Շատ դեպքերում նաեւ խիստ պատասխաններ տալու:

Այս պարագայում եթե միջազգային կառույցների խոսքը ազդեցություն չի թողնում մեր հակառակորդների վրա, միակ զսպման մեխանիզմը  զինված ուժերի գործողություններն են: Եթե լարվածությունը շարունակվի, խիստ կերպով շարունակական են լինելու նաեւ այս տարի»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների կողմից պատժամիջոցներին, նախարարն ասաց. «Երբ հորդորները երկկողմանի են, երբ դեռ մենք միջազգային կառույցների օգնությամբ չենք ստեղծել հետաքննությունների անցկացման մեխանիզմներ, որոնք իրականում կպարզեն, թե ովքեր են իրականում խախտողները, այդ պարագայում իրավիճակին արձագանք տվողը հայկական բանակն է, որը պետք է զսպի հակառակորդի գործողություններին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031