Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյանը չի բացառում, որ Գյումրիում կատարված սպանության շարժառիթները կրոնական են

Հունվար 17,2015 15:26

«Այն, ինչ կատարվեց Գյումրիում, պետք է մեր ղեկավարության համար դաս լինի, որ կարողանան վերահսկել բոլոր նրանց, որոնք զենք կրելու իրավունք ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նա անդրադարձավ Գյումրիում կատարված հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ծնողներին, որոնք, Ա. Ամարյանի տեղեկություններով, «Հույս, հավատ, սեր» խարիզմատիկ եկեղեցու հովիվներ են: «Եկեղեցու վերադասը Չիտայում գտնվող «Փրկությունը Հիսուսի մեջ է» եկեղեցին է: Որպես եկեղեցի՝ հունվարի 3-23-ը պահք են պահում: Եկեղեցու ղեկավարման մեխանիզմը G12 է կոչվում: Նրա հետևորդները 12-ի հետ կապված որոշակի գաղափարներ ունեն»,- ասում է Ա. Ամարյանը:

Ի՞նչ դեր ունի այս հանգամանքը կատարվածում:

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարը չի բացառում, որ կրոնական են եղել սպանության շարժառիթները. «Հայաստանում գործող ռուսական կառույցներն իմ աչքի լույսը չեն: Բայց հանցագործությանը հաջորդած տրամադրությունները միայն հակառուսական են, իսկ հակակրոնական տրամադրություններ բոլորովին չկան, բայց չէ՞ որ նա նաև եկեղեցու անդամ է»,- ասում է Ա. Ամարյանը:

Ըստ նրա՝ խարիզմատիկ եկեղեցու հետևորդները, երկար ժամանակ լինելով եկեղեցու մեջ, կարող են հոգեկան շեղումներ ստանալ ու կատարել նույնիսկ այնպիսի ոճրագործություն, ինչպիսին կատարվեց Գյումրիում:

«Պետք է լինեն համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան ճիշտ որոշել, թե ինչ շարժառիթով է կատարվել սպանությունը: Եթե ապացուցվի, որ հոգեկան շեղումներ է ունեցել, հնարավոր է՝ դատապարտվեն նաև այն կրոնական կառույցի ղեկավարները, որոնք այդ վիճակին են հասցրել նրան»,- ասում է Ա. Ամարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031