Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1959 թ. ծնված Մարինե Դ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Հարություն Հ.-ն և խոստովանել, որ նշված վրաերթը, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Քննությունը շարունակվում է: