Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Այլ անձանց մասնակցությունը, հոգիս, երևակայություն է» 

Հունվար 17,2015 14:26

Գյումրիի ոճրագործը մենա՞կ է եղել հարցին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց.  «Քննությունը պետք է պատասխանի, այդ ամենը երևակայություն է, ինչո՞ւ է կոշիկը այնտեղ մնացել, ինչո՞ւ է թողել այն մեկը, ինչո՞ւ է եկել, հասել, հազարավոր հարցեր կան, եթե մենք այդ հարցերի մեջ խճճվենք, դա ոչ ձեզ, ոչ էլ ինձ է ինչ- որ բան ասելու»:

Ինչ վերաբերում է, թե ինչու  հայ իրավապահները չվնասազերծեցին ոճրագործին, ոստիկանապետն ասաց. «Ո՞վ բռնեց, գյուղացի՞ն, քաղաքացի՞ն, դերասա՞նը ինչպես սիրում էք ասել, բոլոր նման դեպքերում ասում են, խնդիրը դրվում է այսպես վերցնել և ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի հանցագործը չկարողանա դուրս գալ տվյալ տարածքից, որպեսզի սպասի, քողարկվի սպասի ինչ- որ ժամի, որպեսզի կարողանա ինչ-որ գործողություններ անել:

Իհարկե մեր համար հասկանալի և ընկալելի էր, և ստեղծել էին այնպիսի իրավիճակ, որոշակի կանխատեսումներ ունեինք տասնյակ տարբերակներից, որ պետք է գնա: Անկեղծ ասեմ, երկու ժամ առաջ ինքն ինֆորմացիա ստացել է 35 հոգանոց խումբը գնացել էր… Ինչքան էլ մենք զգուշացնում էինք, այսօր կարող եմ թույլ տալ ինձ նման բան ասել, որ հանգիստ եղեք, զենք չկա, որ խուճապը դադարեցվի, բայց խուճապը խանգարում էր մեր աշխատանքին: Չնայած մենք զորամասերը ստուգել էինք,  և համոզվել էինք, որ պակաս զենք չկա, Աստված գիտեր, թե սատանան ինչ է մտածում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մասիս says:

    Վովա Գասպարյանի ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները ուղղակի հաստատում են, որ այս մարդը իրա տեղում չէ

  2. Ավո says:

    // եթե մենք այդ հարցերի մեջ խճճվենք, դա ոչ ձեզ, ոչ էլ ինձ է ինչ- որ բան ասելու//
    Այսինքն ուղեղներս ինչի բեռի տակ դնենք? Չխոսեր ավելի լավ չէր?

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/01/17/533180/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031