Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը խոչընդոտել է խաղաղ հավաքի ընթացքին»

Հունվար 17,2015 14:12

2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում սպանվեցին մի ընտանիքի վեց անդամ: Ըստ իրավապահների՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով ռուս սահմանապահները ձերբալել են Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին:

2015թ. հունվարի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված էր, որ հանցագործության կատարման մեջ կասկածվող Վ.Պերմյակովը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության ներքո, հետևաբար, նրան ՀՀ իրավապահներին հանձնելու հարցը չի քննարկվում:

Նշված հայտարարությունից հետո՝ 15.01.2014թ. Գյումրի քաղաքում սկսվեց բողոքի զանգվածային ակցիա՝ Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով:

Ի աջակցություն Գյումրիում իրականացվող բողոքի ակցիայի, նմանատիպ բողոքի ակցիա անցկացվեց նաև Երևանում՝ ՌԴ դեսպանատան մոտ: Ոստիկանությունը խաղաղ հավաքի մասնակիցներին ուժի գործադրմամբ հեռացրեց նշյալ վայրից և ձերբակալեց մի քանի անձանց:

Բողոքի խաղաղ ցույցը շարունակվում էր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում խաղաղ հավաքի մասնակիցները հավաքվեցին Ազատության հրապարակում` մոմավառություն իրականացնելու և ուղիղ կապով Գյումրիի իրադարձություններին հետևելու համար:

Ազատության հրապարակում ժամը 22:15-ի սահմաններում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվեցին հավաքված քաղաքացիների վրա և, բռնություն գործադրելով ու մարդկանց թևերը ոլորելով, տարան անհայտ ուղղությամբ (հատկապես այն քաղաքացիներին, որոնց ձեռքին եղել է Հայաստանի Հանրապետության դրոշը):

Իրավիճակի վերաբերյալ հավաքվածները դիմել են ոստիկանության ներկայացուցիչներին`հայտնելով, որ անհայտ անձինք առևանգում են քաղաքացիներին և պահանջել են միջոցներ ձեռնարկել: Հավաքի մասնակիցներին ի պատասխան` ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսիյանը հայտնել է, որ այդ մարդիկ ոստիկաններ են  և իրենց ոստիկան լինելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, սակայն ոստիկանների կողմից հավաքի մասնակիցներին ձերբակալելու գործընթացը շարունակվել է: Խաղաղ հավաքի շուրջ 40 մասնակիցներ ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ՝ Կենտրոնականի, Նորք-Մարաշի և այլն: Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիների մոտ ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ զենք-զինամթերք լինելու  կասկածներ են եղել:

Ավելի ուշ ոստիկանությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք:

Հայտարարում ենք, որ ոստիկանությունը խոչընդոտել է խաղաղ հավաքի ընթացքին, խախտել է խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքները: Պահանջում ենք միջադեպի համար պատասխանատու ոստիկաններին հեռացնել համակարգից և ենթարկել պատասխանատվության:

 

16.01.2015

 

 Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031