Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոսը կողմ է ոճրագործին Հայաստանից դուրս բերելուն 

Հունվար 17,2015 13:39
komandos

Պաշտպանության նախարարությունում շարունակվում է ընդլայնված խորհրդակցություն երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության և այդ ուղղությամբ տարբեր գերատեսչությունների հաշվետվություններն են լսվում:

Արկադի Տեր- Թադևոսյանը՝ Կոմանդոսը, նույնպես մասնակցում է այսօրվա միջոցառմանը: Մենք դիմեցինք նրան Գյումրիում կատարված ոճրագործության և նաև աղմկահարույց ռուսական բազայի հետ կապված հարցով: Կոմանդոսը կողմ է, որ ոճրագործը դատվի Հայաստանում, դուրս բերվի Հայաստանից, նա չպետք է պահվի այստեղ մեր հարկատուների հաշվին:

Ինչ վերաբերվում է Aravot.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում ռազմաբազայի դուրս բերմանը Հայաստանից՝ Գյումրիից, Ա. Թադևոսյանն ասաց. «Քաղաքում ապրում են մարդիկ, որոնք ունեն ատելություն այդ դավաճանության հետ կապված, և այդ առումով քաղաքը կիսվել է: Ես Գյումրիի հետ շատ կապ ունեմ ու այդ մարդկանց հասկանում եմ:

Դուք շատ լավ գիտեք 1918-20 թվականին թե բոլշևիկներն ինչպես են օգնել թուրքերին, Թուրքիայի Ռուսաստանի կապը այդպես հասարակության մեջ իմ կարծիքով… իմ համերկրացիները թող ինձ հավատան սխալ քայլ կլինի, որ ռուսակլան ռազմաբազան դուրս գա Հայաստանից, մենք ուրիշ ելք չունենք»:

Մանրամասները քիչ հետո: 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Տվյալ դեպքում “հարկատուների հաշվին” հղում անելն անհարկի ու անտեղի է: Ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ ստիպված պետք է նաև “հարկատուների հաշվին” հանցագործներին պահես բանտում: նախ Հայաստանում մահապատիժ չի կիրառվում: Հարկատուները հենց դրա համար էլ հարկեր վճարում են, որ պետական ապառատը միջոցներ ունենա իր վրա վերցրած գործառույթնեը կատարի: Նախ սահմանապահներին հրավիրեցիք, որ ռուսներն անեն, հիմա հանցագործներին չեք ուզում մեր բանտում պահեք: ՈՒրիշ ինչ: Գուցե մեր դատարաններն ու իրավապահ համակարգն էլ հանձնեք ռուսներին, հո “հարկատուների հաշվին” չեք պահելու:

  2. Մասիս says:

    Ես գյումրեցի եմ, ինչ ասել է քաղաքը կիսվել, քաղաքը ռուսների և Ռուսաստանի դեմ ոչ մի բան չունի, դեռ ավելին.երբ որ հայրենի իշխանությունները հրաժարվում էին քաղաքը սարքել, ռուսները ձեռք մեկնեցին , ինչպես նաև սովետի սաղ ժողովուրդները, իսկ մենք անկախություն ճվալով, ռուսներին դուրս արինք, դրա համար մինչև էսօր 4000 մարդ տուն չունի, քաղաքը դեմ է նրանց, ովքեր թուլամորթ են, ովքեր մեծ խնդիրը փորձում են կապել հարկատուների հետ, զարմանում եմ էդ դատողության վրա, այսինքն՝ թող մեր հացը չուտի, բայց մերոնց խփի, կամ խփի մերոնց, բայց մեր հացը չուտի? դա արդարադատության որ սկզբունքի մեջ է մտնում? մենք դրանք լափ ենք կերցնելու ու արյուն ենք խմեցնելու, կարելի կլինի որ մնա? կարծում եմ ամոթ է , որ էս գործը էսքան սովորականացնում եք ու հասցնում կենցաղային դատողությունների մակարդակի

  3. Մասիս says:

    Նկատի ունեի հանցագործին լափ կարող ենք կերցնել

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կոմանդոսը այս հարցում սխա՛լ է: Սովետի սերունդից է, ի վերջո:

  5. henri says:

    Իմաստուն մարդու խօսքեր։

  6. Armen says:

    Ինչա նշանակում ելք չունենք դառնանք վարձու մարդասպանների թիրախը ??? Ռուսաստանը պետքա իրան հաշիվ տա ովքե են իր իսկ կողմից տեղակայված զինվորները և խստացնի ռուսական զորքերի մուտք ու ելքը բնակելի բնակավայրեր: Մեր ժողովուրդը հավ չի որ սենց լքտի ձևով իրենց պահող վարձկալները շարունակեն ծառայել ՀՀ-ում:
    Ռուսը հայի գլուխ ուտի իսկ Արկադի Տեր Թադևոսյանի նման մարդիկ ասեն ելք չունենք: Դա իր նման կռված մարդու համար համարժեք արտահայտություն չէ: Երբ ռուսաստանը Գորբաչովը դեմ էր ղարաբաղյան մեր պայքարին նա կռվեց և Ազերբաջացու դեմ ազերի բանակի դեմ իսկ հիմա որ գյումրիում անարխիայ է ուզում ստեղծել ռուս զինվորը հարգարժան Արկադի Տեր Թադևոսյանը ասում է ելք չունենք??? Զարմանալի է ուղակիորեն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031