Լրահոս
Օրվա լրահոսը

 Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն Գյումրիում կատարվածի վերաբերյալ

Հունվար 17,2015 11:27

Ս.թ. հունվարի 16-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության և դրա հետևանքով հանրության շրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ:

Ներկաները մեկ անգամ ևս դատապարտել են տեղի ունեցած անմարդկային ոճրագործությունը և ընդգծել, որ հանցագործության բացահայտման և մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող, արդար և թափանցիկ իրավական գործընթաց:

Խորհրդի անդամները կարծիք են հայտնել, որ հանրության շրջանում դեպքի հետ կապված լարվածության խորացման հիմնական գործոններից է հանցագործության դրդապատճառների և ընդհանրապես,  գործի քննությն ընթացքի վերաբերյալ տեղեկատվության անբավարարությունը, ինչն էլ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս և ստեղծում անվստահության մթնոլորտ:

Ընդգծվել է, որ քննության մեջ ներգրավված մարմինները, տեղեկատվության գաղտնիությունը պահպանելով հանդերձ, պետք է պարբերաբար հանդես գան տեղեկատվությամբ, իսկ քաղաքացիական հասարակությանը պետք է լինի հանդարտ ու սթափ և կարողանա իր հերթին ակտիվորեն վերահսկել ողջ գործընթացը:

ՀԽ անդամները քննարկել են նաև այդ դեպքի հիման վրա համապատասխան եզրահանգումներ անելու և ապագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

 Հանրային խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031