Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նեմցով. Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանի արդարադատությանը

Հունվար 17,2015 11:18

Ռուս  ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած սպանդին:  «Երբ հակամայդանի կրեմլյան շարժումը Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին խղճի գերի է հայտարարում, ինչի՞ վրա է հույս դնում` հայ ժողովրդի սիրո՞, թե՞ այն բանի, որ ռուսներին անիծեն նույնիսկ մինչեւ հիմա բարեկամ Հայաստանի քաղաքացիները: Ոնց որ թե ռուս կրեմլյան սադրիչները հենց երկրորդի վրա էլ իրեն հույսը դնում են, իսկ Կրեմլում նրանց լուռ հետեւում են,- գրել է նա եւ ավելացրել, որ  Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետ կապված գործերով իրավական փոխօգնության եւ իրավազորության հարցերի համաձայնագիր է գործում, որը ստորագրվել է դեռեւս 1997 թվականին:

Համաձայնագրի 4-րդ հոդվածից ուղղակիորեն հետեւում է, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, որին մեղադրում են հայկական ընտանիքի 6 անդամի գնդակահարության մեջ, պետք է հանձնվի հայկական արդարադատությանը, այդ պատճառով Երեւանի եւ Գյումրիի ցուցարարները միանգամայն օրինական կերպով Ռուսաստանից պահանջում են կատարել միջազգային պարտավորությունները:

«Պերմյակովին չեն հանձնում եւ նրան նույնիսկ խղճի գերի են կոչում… Իսկ հետո մենք զարմանում ենք, թե ինչու են բոլորը մեզ ատում»,- գրել է Բորիս Նեմցովը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոռ says:

    Փաստորեն, ցանկացած երկրի՝միայն ընդդիմադիրներն էն,որ ՝«սեւին» սեւ էն ասում եւ «սպիտակին» սպիտակ։ Հավանաբար, փոխատեղումները՝ այլեւս անհրաժեշտություն է եւ օրակարգային։ .

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031