Ռուսաստանյան «հայրենասիրական» լրատվամիջոցները շրջանառում են այն վարկածը, որ Գյումրիի ոճրագործությունները կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները (Պերմյակովի կամ գուցե նրա ծառայակիցների ձեռքով), որոնք այնուհետեւ սադրել են հայաստանցի «ֆաշիստներին», որ նրանք այստեղ «գունավոր հեղափոխություն» անեն: Տեսականորեն ոչինչ բացառված չէ, բայց եթե նման պնդումները ճիշտ են, ապա դա չափազանց բացասական ձեւով է բնութագրում թիվ 102 ռազմաբազայում տիրող բարքերը. այնտեղ, ստացվում է, ներթափանցում են օտար լրտեսներ ու դրդում են զինծառայողներին սարսափելի ոճրագործության:
Այս «դավադրության» հարցում բավարար տեղեկատվություն չունեմ: Փոխարենը՝ մի քանի խոսք «ֆաշիստների» մասին: Հայաստանում իրոք կան ուժեր, որոնք հայտարարում են, թե դավանում են ազգայնական գաղափարներ՝ տարոնականություն, նժդեհականություն, ցեղակրոնություն եւ այլն, սակայն նշում են նաեւ, որ դա գերմանական նացիոնալ-սոցիալիզմի հետ կապ չունի: Եվ ամենակարեւորը՝ այդ ուժերի ներկայացուցիչները Ռուսաստանի, ԵՏՄ-ի եւ Պուտինի ջերմ երկրպագուներն են:
«Գունավոր (հակառուսական) հեղափոխության» հավանականությունը Հայաստանում հավասար է զրոյի: Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ իշխանության մի մասը փորի իշխանության մյուս մասի տակը եւ ոչ առանց Մոսկվայի «դոբրոյի» հեղաշրջում իրականացնի, սակայն այդ մանր-մունր խարդավանքները ոչ մի կապ չունեն «գունավոր հեղափոխության» հետ՝ մոդիֆիկացված իշխանությունը նույն հավատարմությամբ ծառայելու է Կրեմլին:
Ռուսաստանյան քարոզիչների այս վարկածը հեռու է իրականությունից նաեւ այն պատճառով, որ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, ովքեր բացասական զգացմունքներ ունեն ռուս ժողովրդի հանդեպ կամ կարծում են, որ մենք Ռուսաստանի հետ չպիտի դաշնակիցներ լինենք: Փոխարենն ավելանում են մարդիկ, որոնք տեսնում են, որ մեր դաշնակիցն ու բարեկամը, Պուտինի վարած ոչ հեռատես քաղաքականության պատճառով, թուլանում է: Մակերեսային հայացքից կարող է թվալ, որ այնտեղ 2000 թվականից հետո իշխանության ինչ-որ «ուղղահայացներ» են կառուցվում, իրականում համատարած կոռուպցիայի եւ անկազմակերպվածության պատճառով եղած ուղղահայացներն են քանդվում: Դա, ցավոք սրտի, անդրադառնում է ՌԴ բոլոր պետական կառույցների, այդ թվում բանակի վրա, եւ 102-րդ ռազմաբազայում ստեղծված վիճակը դրա մոդելն է:
Գումարեք դրան Ռուսաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքական ահռելի դժվարությունները, ու պատկերը կամբողջանա: Այնպես որ՝ ռուսական զորքը մեզ չի կարողանա պաշտպանել ոչ թե այն պատճառով, որ մեր նկատմամբ վատ է տրամադրված, այլ որովհետեւ, շատ հավանական է՝ չի կարողանա դա անել: Պահանջել, որ ռազմաբազան Հայաստանից հեռանա՝ քաղաքական առումով անմտություն է: Բայց այդ զորքը կարող է «իր նախաձեռնությամբ» հեռանալ՝ մասնավորապես, տնտեսական պատճառներով: Այ, դրան պետք է պատրաստ լինել:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ա. Աբրահամյանին.
Առաջարկում եմ հաջորդ խմբագրականը՝ «Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի գործողությունները և դերը՝ Գյումրու հուզումների ժամանակ» թեմայով։
Ոզում եմ իմանալ՝ անձամբ դուք, ինչքանով եք պատրաստ ազատ և անկախ երկրի քաղաքացի լինելու։
Որպեսզի գիտակցենք ստեղծված իրավիճակի բարդությունն ու հնարավոր վտանգները, արժեր ծանոթանալ ռուս մտավորականնեից մեկի՝ Անդրեյ Կոնչալովսկու գնահատականներին այսօրվա Ռուսաստանի էության ու դերի մասին.
На пороге апокалипсиса
https://inosmi.ru/world/20150112/225467158.html
Իսկ թե ինչ եղավ, երբ փորձեցի մտնել տեղեկատվության աղբյուր հանդիսացող https://www.adme.ru/vdohnovenie-919705/kuda-my-katimsya-609455/ ռեսուրսը, կարող եք ինքներդ համոզվել.
404
Нет такого креатива
Либо вы пришли по неверной ссылке, либо этой страницы больше не существует.
Пожалуйста напишите нам, если считаете что страница тут быть должна.
Բարեբախտաբար նույնիսկ ԿԳԲ-ն այսօր անզոր է խեղդել տեղեկացված լինելու մեր իրավունքը, և բնօրինակ հոդվածը գտա այստեղ.
https://plus.google.com/100540056127679429116/posts/TzE5vqqtiAN, ընդ որում՝ այստեղ ներկայացված վիճակագրությունը պարզապես սահմռկեցուցիչ է:
Սակայն վիճակագրությունից ավելի տպավորիչ է վերջաբանը, որն այնքան համահունչ է մեր իրականության հետ:
Я русский, скучаю по своей Родине, но я её «не вижу»!
Я не вижу страны, которой я хочу гордиться. Я вижу толпы недовольных раздражённых лиц и чужих людей, которые боятся друг друга!
Я хочу гордиться своей Родиной, а мне за неё стыдно!
Когда я гордился Родиной последний раз? Не помню! Но я точно знаю, что ПРАВДА о том, в каком состоянии находится наш народ, ПРАВДА, сказанная громко на весь мир, вызвала бы у меня, и не только у меня, больше гордости, чем победа наших хоккеистов на Олимпиаде.
Փորձեմ այն ՛՛տառացիորեն՛՛ թարգմանել.
Ես հայ եմ, կարոտում եմ իմ երկիրը, բայց ես այն ՛՛չեմ տեսնում՛՛:
Ես չեմ տեսնում այն երկիրը, որով ուզում եմ հպարտանալ: Ես տեսնում եմ միայն դժգոհ, վրդովված մարդկանցով ամբոխներ և օտարացած մարդկանց, որոնք վախենո՛ւմ են իրարից:
Ես ուզում եմ հպարտանալ իմ Հայրենիքով, բայց ես միայն ամաչո՛ւմ եմ:
Վերջին անգամ ե՞րբ եմ հպարտացել Հայրենիքով, չեմ հիշում, սակայն հստակ գիտեմ, որ ի լուր աշխարհի բարձրաձայն ասված ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ այն մասին, թե ինչ վիճակում է գտնվում մեր ժողովուրդը, կառաջացներ ինձ մոտ, և ոչ միայն ինձ մոտ, ավելի շատ հպարտություն, քան մեր շախմատիստների հաղթանակը Օլիմպիադայում:
Հարգելի Մարգար, այդ վիճակագրական տվյալները որ քեզ այդքան զարմացրել են, հայտնի են արդեն բավական ժամանակ… իմ կարծիքով հետեվանք են այն փաստին որ Ռուսաստանը(եվ իհարկե Արեվելյան Հայաստանը)շրջանցեց աոցիալ-տնտեսական կարեվոր կապիտալիստական փուլը, եվ այդքան ուշացած (մոտ մի երկուհարյուր տարի) ավատատիրական փուլից «ցատկեց» «կոմունիստական» փուլին (որն իրականում նույն ավատատիրական փուլն էր, Ցար-Առաջին քարտուղար)մինչեվ այսօր…:
Սակայն սարսափելին այստեղ ոչ այնքան տնտեսական հետամնացությունն է այլ Անհատի եվ Հասարակության կազմակերպվածությունը 21 դարին համեմատ սոցիալ տնտեսական, քաղաքական անհրաժեշտ, մնացած աշխարհի հետ հարաբերությունների համար: Եվ Ռուսաստանում եվ Հայաստանոմ իր մտածելաձեվով դեռ ավելի ավատատիրական պետության հույսին է…հակառակ Արսենին որը օտար Ֆրանսիայում ինքն է միայն պատասխանատու իր համար… «կապիտալիստ» օլիգարխները Ռուսաստանում ու Հայաստանում իրենց «բիզնեսը» միայն ու միայն Ցարին կաշառելով են անում, ուրիշ կերպ մրցակցել չկա, իսկ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ հիմքը ՌԻՍԿՆ է, առանց ռիսկի հասարակությունը չի զարգանա…հույսը Պուտինի վրա դնելով…
Հիշում եմ Երեվանում մի ֆրանսահայ տարիքով մի կին կար ասում էր «էս տեղացիները ամեն ինչի իմպորտնին սիրում են, բայց մարդկանց իմպորտնին չեն սիրում»… այն տարիներին լավ չեի հասկանում, սակայն կարծում եմ որ «ախպարների» ու «տեղացիների» հակասությունը անհատի պատասխանատվության եվ հասարակության հարթությունում էր նաեվ…
Վ.Գ. Հարգելի Արամ Աբրահամյան, կներեք որ գուցե թեմայից դուրս եմ գրել…բոլորովին նպատակ չունեմ Ինտերնտում խելացի երեվալու (էն տարիքում չեմ)…թե տեսեք ես առաջ ձեզ ասում էի…
Լիովին համամիտ եմ:
https://regnum.ru/news/society/1885346.html
О, господин Абраамян. как Вы опять “дипломатичны”! Вы еще не знакомы с заявлением российской, прокремлевской организации “Антимайдан”, учредителем которого является байкер “Хирург”, друг В.В. Путина? Так вот, “Антимайдан” объявил рядового Пермякова УЗНИКОМ СОВЕСТИ! И никто из российских политиков, кроме Немцова, слово не сказал об этом. Вся российская пресса молчит, кроме телеканала РБК. Видете ли, они в стране создают образ украинцев, как фашистов и убийц, и русский преступник-воин Пермяков испортит имидж России. Еще нам хотят указать наше место. О чем Вы здесь речи толкаете? О каком заговоре мы должны думать? Заговор есть! Против нашего народа. Центр заговора-Кремль! И пришел день, когда кто это не признает это-предатель. Он(она) хуже Пермякова.
Նախ մե երկու խոսք ռուսական բազայի մեզ “պաշտպանելու” հետ կապված: Առաջին հերթին, ցանկացած մեծ տերություն, այդ թվում նաև Ռուսաստանը, օտար երկրում ռազմաբազա տեղադրում է իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար: Թե դրանից կբխի նաև, որ տեղի բնակաիչներն էլ “ձեռի” հետ կպաշտպանվեն, դա արդեն երկրորդական է: Նրանք այնտեղ իրենց են պաշտպանում: Կոնկրետ պահի, իրադրությունից ելնելով, եթե կարիք զգան ռուսները, գուցե Հայաստանին էլ պաշպանեն, կամ ոչ: Ներկայիս տեխնոլոգիական դարում, մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվելով էլ շատ հանգիստ կարող է Ռուսաստանի նման երկիրը պաշտպանել ցանկացած տարածք, սկսած հրթիռներով, ինքնաթիռներով, կամ տանկերը ոչինչ մի քանի ժամում կհասնեն եթե դրա կարիքն իրենք ունենան: Դրա համար ՀԱՊԿ-ն եթե ընդամենը թղթի վրա գրված կառույց չե, ապա իրական դաշնակցին նրանք ուզած ժամանակ կպաշտպանեն: Եթե չուզենան հանգիստ հետ կքաշվեն իրենց ռազմաբազայով ու Պերմյակովի ծառայակիցներով (հենց այդպես, որովհետև կարծում եմ դա ազգային հողի վրա կատարված սպանություններ են, ու մտածեք ինչ բարքեր ու մթնոլորտ է տիրում այնտեղի ծառայողների մոտ, դա ի միջի այլոց):
Իսկ եթե կարծում եք, որ ռուսն եկել, այս տարածքին տիրացել է աշխարհաքաղքական առումով, բազա ունի, էլ թուրքերը վրա չեն տա, որովհետև (մեզ ջայնամ) բայց հո ռուսին չեն խփի, դա արդեն ուրիշ “օպերայից” է: Հայաստանի միակ պաշտպանը Հայաստանի ժողովրուդն ու բանակն են: Մնացածը կոգնեն կոնկրետ պահի իրենց շահերով:
Երկրորդ, մի հատ էլ վարկած: Ենթադրենք իրոք ռուսներն ուզում են հեռանան: Տեսեք այդ սպանութույներն իրենց դաժանությամբ աննախադեպ մեր հանրապետության նոր ժամանակների պատմության մեջ: Հավանական է, որ գործել մի խումբ, ոչ թե մի հոգի (սպանվել են տարբեր սենյակներում քնած մարդիկ, որոնք կզարդնեին առաջին իսկ կարկոցներից, բայց ոնց որ թե ժամանակ էլ չեն ունեցել ուշքի գալու:) Իրենց հանացագործին չեն հանձնում ինչ ինչ բաներ գուցե թաքցնելու համար կամ ոչ: Բայց արձագանքը, տեղի բնակչության, դրա հետ կապվաց խիստ բացասական է: Գուցե ուզում են, ինչ ինչ պատճառներով, որ գնան, բայց հայերը իրենց ձերքով դա անեն: Ասենք հետո գնալիս, որ մի բան էլ իրենք մուննաթ գան ու մենք դեռ մի բան էլ իրենց պարտք մնանք … որ գնալուց հետո դաշնակցական ու տարածք պաշտպանելու “բարոյական” պարտավորություն չունենան … որ գնալիս զենք չթողնեն, … որ թուրքի հետ լավացել են ու աձամբ իրենց էլ վտանգ չեն զգում, … որ որ որ, եդ էլ իրենք գիտեն:
Իզուր չեր չէ Պուտինը “մոռացել” հայկական բազայի մասին:
Պարզվեց, որ քո գրածները մեկ-մեկ կարդալը՝ իմաստ ունի։ Ցավոք՝ բոլորը չեն… Ժամանակ առ ժամանակ՝ ջուրը ահավոր է, բայց արդեն սկսեցի կասկածել՝ որ դիտմամբ ես անում…
Ջուր չի, վիսկի ա, դանդաղ խմի, կհասկանաս:
«Պահանջել, որ ռազմաբազան Հայաստանից հեռանա՝ քաղաքական առումով անմտություն է»
մի թեթև հիմնավորում կարող եք բերել, պարոն Աբրահամյան, թե՞ դա նույնպես «կառոչի սենց ա, որտէվ ես եմ տենց ասըմ» շարքից ա
Սկզբից բոլոր լրագրողները,բացականչում էին ՝ մարդասպանի ազգությունը մի շեշտեք:Հետո էլ միաձայն գոռում էին ՝ մի քաղաքականացրեք,հինա էլ գրում եք,թե՝ հանկարծ մտքներովտ չանցնի «գունավոր հեղափոխությու»կազմակերպել:
Բողոքում եք,թե Հայաստանում շաքարավազ ներմուծողը անհատա,պարզապես վաճառողներն են տարբեր,իմ կարծիքով պրոպագանդայի գաղափարախոսը նոյնպես անհատ է,պարզապես տարածողներն են տարբեր:
Մէջբերում՝ “Պահանջել, որ [Ռուսաստանը] ռազմաբազան Հայաստանից հեռանա՝ քաղաքական առումով անմտություն է: ”
«Անմտություն» բառը, այստեղ, մի քիչ մեղմ է: Կարելի էր ասել ՝ «ազգային ինքնասպանութիւն»:
Թէ Հայաստանը Ռուսիոյ սեղմ դաշնակիցն է լինելու, անպայման եւ անհրաժեշտաբար, այս հաստատման հիմնաւորումները մանրամասն նշումի կամ բացատրութեանց չեն կարօտիր՝ քաղաքական, աշխարհա-քաղաքական, ռազմական, տնտեսական եւ պատմաբանական մակարդակների վրայ:
Սակայն հարկաւոր է երթալ այս բացայայտ նկատողութիւններից մի քիչ աւելի անդին ու խորը եւս, եւ անդրադառնալ թէ այժմու Հայաստանը սերտօրէն մօտ ու մտերիմ է Ռուսաստանի, նաեւ այլ չափանիշներով եւ որականիշներով՝ կենցաղ, մշակոյթ, մտածելակերպ, վարուելակերպ, խօսելակերպ, հոգեբանութիւն, շարժուձեւեր, աշխարհահայեաց, սովորութիւններ, աւանդութիւններ, եւայլն. եւայլն.
Ստորագրեալը ոչ անարդար է, ոչ ել ապերախտ՝ Արեւմուտքի նկատմամբ: Արեւմուտքը աւելի «վատ» չէ քան թէ աշխարհի մնացեալ հատուածները, բաղադրիչները, որոնք յաճախ կը հակադրուին անոր, եւ այդ ել բուռն ու էական կերպով:
Սակայն այժմու Հայաստանը սեպել «Եւրոպա», կամ ել կարծել թէ ան կարող է նմանիլ ԱՄՆ-ի, լոկ պատրանքներ են միայն, չասելու համար ուրիշ բան (Պարոն Ափրահամյանից օրինակ առնելով, գրիչս ել կը ջանայ դառնալ զուսպ ու քաղաքավար)…
Իսկ թէ արտաքին խորթ ուժեր ուզում են շահագործել յիշեալ պատրանքները (լաւ, չեմ դիմանում, նաեւ՝ այդ ստորադասութեան բարդոյթը, յատկապէս կարգ մը ջահելների մօտ), ակընյայտ ու անհերքելի իրականութիւն է: Եւ անոնք անշուշտ ունեն Հայաստանում, այստեղ եւս նուազագոյնը ասելու համար՝ ակամայ եւ անգիտակից գործակալները, վտանգաւոր լծակներ:
Քանզի Արեւմտեան ծովանոյշների սքանչելի կանչերը դէպի քովընտի խորտակում կը քաշեն մեր Նաւը: Մինչ ան դեռ երկա՜ր ճանապարհ ունի իր դիմաց…
Յարգանքներով՝ Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
http://www.shoushisummercamp.org
Հարգելի Հայդուկ, հարգելով Ձեր կարծիքը, կարծում եմ որ մենք, Հայերս, ինչպես որ վերեվի մեկնաբանությում ասվում է , ոչ Ամերիկայի ոչ Արեմուտքի, ոչ մի երկրի ուռազմաբազայի հույսին պիտի չլինենք… 100 տարի առաջ իմ մեծ Հայրը եվ մեծ Մայրը իրենx հույսը Ասծո վրա էին դրել եվ իրենց փոքրիկ որդիների աչքերի առաջ …
100 տարին բավական է հասկանալու համար որ ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ մի Աստված կամ ուրիշ կայսրություն մեզ չի փրկի , միայն մեր հավաքական Խելքը եվ Բազուկը, ինչքան էլ որ այն տկար է …
Սիրելի Գալուստ, անշո՛ւշտ թէ մեր բոլորին բաղձանքը, աւելի ճիշդ՝ մեր ազգի վախճանական նպատակը, կախեալ լինել է ոչ մէկից, ենթակայ ոչ ոքին, այլ ոտքի կանգնիլ ու առաջանալ միայն մենք մեզմով, մեր ուժերով: Սակայն բացայայ է թէ տակաւին ի վիճակի չենք այդպէս անելու, այդպէս լինելու: Հետեւաբար անհրաժեշտ է որ ունենանք մեզանից աւելի կարող ու զօրեղ դաշնակից, պաշտպան: Եւ նամանաւանդ աշխարհի ներկայ կացութեան մէջ, անհնար է «երկու թելի վրայ խաղալ», մի քիչ այս կողմ թեքուիլ, մի քիչ միւս, հակառակ կողմ: Պէտք է հաստատօրէն կողմնորոշուիլ, դիրքորոշուիլ: Հայաստանի համար ձեւով մը հեշտ է այս որոշումը, քանզի ան պարզապէս ուրիշ այլըտնրանք չունի իսկ, բացի հակելէ Ռուսաստանին: Որեւէ այլ «այլընտրանք» կը տանի անդունդ, այս անգամ՝ վերջնական անկում: Ես խորապէս հաւատում եմ որ, մի օր, հասնելու ենք քո ասածին: Սակայն ափսոս, տակաւին հեռու է այդ օրը… — Զօրակցաբար՝ Հայդուկ
Սիրելի Հայդուկ, (եվ թող ների ինձ Արամ Աբրահամյանը, գուցե անհարկի բանավեճի համար)հոգով ինձ Ձեր տեսակետը մոտիկ է, քանզի կարծում եմ մեծ հայրս, ըստ հորս հավաքած տեղեկությունների, ձեր կուսակցական պատկանելիությունն է ունեցել,հին Արաբկիրում խմբով դիմագրավել են թշնամուն եվ միայն մեծ մորս հիվանդության պատճառով տուն է վերադարձել եվ…ես էլ հոգով համայնավարական հայացքներ ունեմ, սակայն այսօրվա Ռուսաստանը շատ կներես, վտանգավոր նեղ «անհասկանալի» ազգայնական քաղաքական ուղղություն է վերցրել, շատ մոտ է Իտալական ազգայիններին 75 տարի առաջ… այն ամենում ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ ի թիվս այլոց բացասական մասնակցության, Ռուսական կայսրությունը, ապա Խորհդային կայսրությունը, եվս կարծում եմ մեղք ունեցան… Նորից կարծում եմ պիտի ապավինենք մեր Հավաքական շահերի գիտակցությանը եվ…
Գալուստ ջան, իմ կուսակցական պատկանելիութիւնը (իսկական կամ կարծեցեալ) բնաւ կապ չունի այս փոխանակումների հետ: Ես պարզապէս արտայայտում եմ իմ անձնական կարծիքը, հաստատ հիմնաւորումներով:
Երէկ կամ այսօր, Ռուսական «կայսրութիւնը» ուրիշ բան չի անում քան ինչ որ անում է Արեւմտեան «կայսրութիւնը»: Տարբերութիւնը միայն կերպի մէջ է՝ Ռուսաստանը աւելի կոպիտ ու նշմարելի կերպով կը հետապնդէ իր նպատակները, մինչ Արեւմուտքը, աւելի նուրբ, թաքուն ու վարպետ ձեւերով: Քարոզչական (փրոփականտ) գետնի վրայ եւս, միջազգային մակարդակի վրայ, միշտ աւելի կարող եւ ազդու է Արեւմուտքը:
Այն ինչ վերաբերում է յատկապէս Ցեղասպանութեան վերաբերող քո ակնարկութիւններին, դժուարութիւն ունեմ տեսնելու թէ ինչպէ՞ս ռուսերը բացասական մասնակցութիւն ունեն այդ դէպքի մէջ, երբ յատկապէս այդ օրերի Համաշխարհային Պատերազմի ժամանակ, անոնք ուղղակի թշնամի էին Թուրքիոյ: Շնորհիւ ռուսներին չէ՞ որ, օրինակի համար, Անդրանիկ Զօրավարը հասաւ մինչեւ Երզընկա նոյնիսկ: Եւ ան ստիպուեց նահանջել միայն երբ, Ռուսական Յեղափոխութեան պատճառով, ռուսական կանոնաւոր բանակի զինուորները կանչուեցան ու վերադարձան տուն – ներառեալ դժբախտաբար անոնց մէջ հայեր – :
Պատմականօրէն, բացի մի քանի ողբալի դրուագներէ, մենք անհամեմատօրէն աւելի յաճախ եւ շատ աւելի տուժել ենք, խաբուել ենք ու մեծ վնասներ ենք կրել, ամէն անգամ որ էական սխալն ենք անել վստահելու Արեւմուտքիմ, ապաւինելու անոր…
Անշուշտ, ամենաահաւոր վտանգի ենթարկուել ենք այս առիթներում երբ Ռուսաստանի եւ Թուրքիոյ շահերը իրարու համընկնել են… Աստուած չանի, որ այդպիտի կացութիւն ստեղծուի ներկայիս կամ ապագային: — Հայդուկ Շամլեան
Ռուսների համար միշտ ԱՄՆ-ն է «մեղավոր», ինչպես որ հայերի համար միշտ թուրքերն են «մեղավոր»:
Ռուս ժողովրդի՛ հարց չէ, ինչպես նաև թուրք ժողովրդի՛ հարց չէ: Հայը երբեք դեմ չպիտի լինի որևէ ժողովրդի՛:
Հայը դեմ է ռուսական կայսրությանը, որը հակասում է նրա շահերին:
Նախ, բռավո Ընթերցող, դիպուկ մտքերի համար: Հետո, պարոն Աբրահամյան, անկեղծ ասած ինձ նույնպես շատ հետաքրքրեց այն միտքը «Պահանջել, որ ռազմաբազան Հայաստանից հեռանա՝ քաղաքական առումով անմտություն է:
Իսկ ես լրիվ հակառակ կարծիքն ունեմ, ու հիմնավորված: Նախ այդ բազան, մեզ երբեք չի պաշտպանել (չի էլ պաշտպանի, եթե պատերազմ լինի), հետո ամեն ամիս ՀՀ պետբյուջեից 70մլն. դրամ է հատկացվում ձրիակերների կարիքների համար: Հայաստանը չունի ռազմավարական դաշնակից՝ ի դեմս ռուսիո կայսրության: Միտքը դեպքի ազդեցության տակ չէ, բացարձակ չունեմ հակառուսական տրամադրություն, քանզի ռուսական կայսրությունը ոչնչություն է, իսկ այդպիսի երևույթները հազվադեպ են ազդում բանական մարդու առօրյաի ու աշխարհայացքի վրա: Այդ ավարաների ու թափթփուկների հեռացումը Հայաստանից(օր առաջ), բխում է միայն Հայաստանի շահերից:
Իսկ ես ունեմ հակառւսական տրամադրություն և կարծում եմ, որ մեր բոլոր դժբախտությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են ռուսների հետ: Ռուսական բազան պետք է օր առաջ հանվի Հայաստանից…Հայաստանի ապագան միայն և միայն ունի մեկ ուղղի. Ճանապարհ դեպի ցիվիլիզացիա, ոչ թէ դեպի քանդվող Ռուսական կայսրություն
Յարգելի Արա, Ռուսական քաղաքակրթութիւնը աւելի հին, պատկառելի եւ որակաւոր է, քան թէ այդ «ցիվիլիզացիա»ն որի կ’ակնարկես: Եթէ դու ապրում ես Կովկասում, ուրեմն դու պարզապէս լաւ չես ճանաչում այդ «ցիվիլիզացիա»: Եթէ ռուսական զօրքերը չգտնուին Հայաստանի սահմանների վրայ, հազիւ 24 ժամից կրնայ Հայաստանը անհետանալ: Իսկ Արցախը՝ երկու ժամից: Եւ այդ քո «ցիվիլիզացիան» իր փոքրիկ մատն անգամ չի շարժելու, այդ պարագային: — Հայդուկ
Հարգելի Հ.Շ. Ցավոք սրտի նման կարծիքը, մոլորությունը տարածվում է հենց ռուսների կողմից: Ի գիտություն ձեզ ես ԱՄՆ ում եմ ապրում, բայց նաև լավ եմ ռուսներին ճանաչում.. Նրանց այսպես կոչված ցիվիլիզացիայից շովինիզմի և ռասիզմի հոտ է գալիս:
Շգիտես ինչու, քո մեկնաբանությունը կարդալուց՝ Հիշեցի ՀՀՇ ապուշություններից երևի ամենահաջողվածը՝… «Դաշնակ զարկելու ձեռնարկը» …)))..
Յ.Գ. Եւ Արեւմուտքն է որ քայքայման, փտումի եւ անկումի ընթացքի մէջ է, մինչ Ռուսաստանը՝ վերակերտման եւ վերականգնումի. ընթացք մը՝ որմէ միայն կրնան օգտուիլ իր դաշնակիցները: Պայմանաւ որ լինեն անայլայլ, խոհեմ եւ ինքնավստահ…
Մեղմ ասած՝ հիմարություն դուրս տվեցիր։ Եթե նկատի ունես «ցիվիլիզացիայի» հնություն ասելով՝ նկատի ունես գոյության ժամանակաշրջանը, ապա այն սկսվում է Մոնղոլ-Թաթարներից… (Ւնքնակարծիքը բավականին բարձր է… բայց.. ժպտանք..))..)։
(Իմիջայլոց.. Այդ պեությունը սկսվել է մի փոքր հողակտորից և անընդհատ ընդարձակվել է… Բազմաթիվ անգամ եմ հարցրել ռուսներին… «Անընդհատ պատերազմել և ընդարձակվել եք, լավ, տվեք ձեր ամբողջ պատմության ընթացքում ձեր կողմից արված, թեկուզ 1 անարդար զավթողական պատերազմի օրինակ… Չեն կարողանում… հասկանում ես? ՉԿԱ ՒՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎԱԾ ԹԵԿՈՒԶ ՄԵԿ ԱՆԱՐԴԱՐԱՑԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԻՆԱԿ… ԹԵԿՈՒԶ ԴՐԱ ԱՎԱՐՏԻՑ 500 ՏԱՐՒ ՀԵՏՈ…
Ւնչու ես զարմանում, որ ռուսը քեզ չի հանձնի իր մարդասպան զինվորին?
Ռուս զինվորը մարդ է սպանել? ՌՈՒՍՒ ՏԵՍԱԿԵՏԻՑ՝ դա ԱՐԴԱՐԱՑԻ Է, որովհետև իր կատարած բոլոր սպանությունները ՍՐԲԱԶԱՆ ԵՆ, ՌՈՒՍԸ ԵՐԲԵՎԷ ԿԱՍԿԱԾՒ ՏԱԿ ՉԻ ԴՐԵԼ ՈՐԻՇԻՆ ԻՐ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՑԱՄԲ ՍՊԱՆԵԼՈՒ ԻՐ ՒՐԱՎՈՒՆՔԸ։ (замочим в сортире, делов -то..)))..)
Եթե նկատի ունես Առանձին ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՄՏԱԾՈՂՆԵՐԻՆ ապա նրանց ստեղծածը ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂ է զբաղեցնում ԳԱՆՁԱՐԱՆՈՒՄ և հաջողությամբ անվճար տրվում է բոլոր ցանկացողներին և երբեք չի պակասում։ Բայց ՌՈՒՍԸ՝ ԻՆՔԸ դրանից չի օգտվում… Ւնքը օգտվում է НКВД-ի շրջբերականներից որպես հայրենասիրական դաստիրակության աղբյուր … «Միկոյանի կալբասի գործարանից», որպես հոգևոր սննդի աղբյուր ..)))..
Սեփական կուլտուրան ԱՅՍՕՐՎԱ Ռուսին պետք չէ… Մենք դա վերցրել ենք և աչքի լույսի պես պահում ենք… ոչ մի փշուր չենք կորցնելու… Մինչև Ռուսը կհասունանա, կկարողանա ՒՆՔԸ ԻՐ ՄՈՏ Պահպանել ՒՐ Ստեղծածը, ԵՎ օգտվել Մնացածների ստեղծածից…
Ւսկ եթե ինքը կհամարի, որ իր բարձրագույն արժեքը «Русский медведь проснулься» և «Русский медведь бродит по тайге, круша молодые деревья..» -ն է և կգերադասի մինչև սատկելը քայլել տայգայով՝ որպես արջ, դե ինչ, իր գործն է… Միակ բանը, որ կարող ենք անել Մեր ԳՅՈՒՂԸ Ապահովվելն է, Գյուղի Մուտքւ մոտ Խոշոր տառերով Գրելը՚ «Այստեղ Տայգա չէ»։ (Բայց դրա համար ՔՈ ԳՅՈՒՂԸ իրոք պետք է Տայգա չլինի), գյուղի ճանապարհին թակարդներ դնելը և գյուղի բնակիչներին որսորդական հրացաններ բաժանելը։
Եվ շատ մի ոգևորվեք, որ առանձին Ռուսներ շատ բարձր արժեքբեր են ստեղծել, դրանք Հատային արտադրության նմուշներն են, որոնք՝ որպես էտալուն պահպանվում են և կպահպանվեն… բայց ընթացիկ օրվա համար ավելի կարևոր են մասսայական սպառման արժեքների որակը՝ հասարակության առողջություն դրանց որակից է կախված
Ռուսաստան… իր աշխարհընկալմամբ և արժեքային համակարգով գտնվում է խոր նախնադարում … Լենինի զիգուրատը «Կարմիր հրապարակում»՝ վկա..)))..
Այսօրվա Ռուսաստանի բարձրագույն Արժեքը՝ 4 կիլո կապչոնկա Լենինն է ..))).. էլ ինչ ես ուզում դու նրանցից?..)))…
Պարոն թե ընկեր Հայդուկ, լավ կանեք ապահով Գանադայից հօգուտ մեր ոխերիմ եղբայր Զոմբաբեյի քարոզներ անելու փոխարեն նրան այդ ծառայությունն իրականացնեյիք հենց այնտեղ ապրելով (Հայաստան չեք գա, հաստատ, բացի այդ՝ ձեր նման էնսհաթովներ այստեղ առան այդ էլ լիքն են):
Իսկ այս վիճակը պարզապես քողազերծեց մինչ այժմ միայն շշուկներով արտահայտվող այն իրողությունը, որ Հայաստանը գտնվում է օկուպացիոն ռեժիմում, իսկ ռազմաբազան հետապնդում է միայն ու միայն այդ ռեժիմը պահպանելու նպատակը եւ Հայաստանի ազգային-պետական շահերին ո՛չ մի աղերս չունի:
Министор обороны Россией Шойгу объявил что Россией войска будут обучать азербейжан войска новом оружий что продали их.потом этот орудия будет убивать нас это очень опасная политика а наш президент молчит почему?
Պարոն Աբրահամյան համամիտ լինելով Ձեր այս հոդվածին, կցանկանաի իմանալ ձեր տեսակետը: Ենթադրենք Ռուսաստանը իր զորքը իր նախաձեռնությամբ դուրս բերի Հայաստանից, այնուհետև մենք ինչ իրական հնարավորություն կունենանք ապահովելու մեր անվտանգությունը, միյայն մեր բանակը բավարար է մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար, թե այլ երաշխիքներ ևս անհրաժեշտ են:
Հենց նոր ռուս1-ով լսեցի ,որ պուտինը սարգսյանին ցավակցել ա Գյումրիի ողբերգությոան կապակցությամբ,Հիշեցի անեկդոտ;մեկը նստում ա տաքսի, թե “քշի թուրքիա 1.5 մլն հայ են սպանել”, վարորդը թե, “էտ 100 տարի առաջ ա էղել”, էս էլ թէ, “բա ինձ նոր ասին”…
Բայց հետո թողարկումը ցույց տվեց համախմբված ժողովրդի ու հասկացա թե էտ “նորությունը ինչիյա վերևիներին տեղեկացվել”: Կեցցեն մեր ժողովուրդը! “Գյուղ, որ կանգնի, գերան կկոտրի”, համաձայնեք!!
Քսան րոպե հիսունյոթ վայրկյանին մի հետաքրքիր սահմանագիծ է նկարված:
https://www.youtube.com/watch?v=XqbLCRoMnI4
Ուզում եք ռսին թե չեք ուզում, անհոգ եղեք, ձեզ ոչ ձեռք են մեկնելու, ոչ ձեռնոց:Ուզելը քիչ է, ուզելով չէ, սակայն ձեր երբեք միակարծիք չլինելը ձեր բերդի բանալիների նման ,,ծանր է,,:Մի բան հաստատ է:Մենակ եք, մեն մենակ:Ոչ ոք չի նայելու հումանիզմի թաց աչքերով:Այս անգամ հայիզմի հետ հայեցի գործելակերպով են խոսելու:Հայի ճշտով, հայի խղճով, հայի բարոյականությամբ:Մենակ եք:Առաջ սերժահայաստան:
Армения должен оставаться частью РУССКОГО МИРА.
Аргументируй…
Մի հայ մարդ, որին անօրինական հարկային կզարան են մտցրել, որ թալանվի, երբ կապ չունի ոչ մի բանի հետ, ասաց, որ երանի փշրելով , վերացնելով գան, որ էս տականք սադրիչ ազգը վերանա:Ասացի, լավ ես ասում, բայց եթե քեզ չդիպչեին չէիր ասի չէ*, ստրուկի պես կխռխռացնեիր:Ասում է`ես ի*նչ կարող եմ անել:Համաձայն եմ:Հիմա ոչինչ անել չեք կարող, որովհետև դուք ինքներդ եք ձեզ արել ամեն ինչ և ոչ ոք չի հրաժարվի այս տեսակից:Աշխատասեր ու անմիաբան ստրուկ ունենալը գլխի մենաշնորհ է:Հացի համար լացողը գաղափարի մարտիկին վնաս չէ:Իրարով սնվեք, մինչև կշտացնեք, հին, մշակութային հանճարեղ դատարկ պարկուճներ:
Ցնդաբանությունների այսպիսի բույլ վաղուց չէր գրանցվել այս էջերում: Շնորհավորում եմ Պարոն Աբրահամյան… լավ, ես գնամ և չխանգարեմ այս խորիմաստ մտքերի փոխանակությանը… հատուկ հիացմունքս Bulo -ին))))))))