ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Վանաձորում, Տաշիրում, Աբովյանում, Ճամբարակում, Գավառում, Վարդենիսում և Վայքում տեղում է ձյուն:
Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական նշանակություն ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն