Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր մնաց «տղամարդու խոստումը». «Ժողովուրդ» 

Հունվար 17,2015 10:16

«Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ այս պահանջով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին»,- այս խոսքերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է: Նրա այդ պատասխանատու հայտարարությունը հնչել է հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց` ի պատասխան ցուցարարների այն պահանջի, որ գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինծառայողը պետք է անպայման ՀՀ օրենսդրությամբ եւ մեր դատարանում դատապարտվի:

Սակայն երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին պատասխանել են, որ ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ իր գործընկերոջը կդիմի այն ժամանակ, երբ նախաքննության ընթացքում ինչ-որ խնդիրներ առաջանան, իսկ մինչ այդ չի պատրաստվում նամակ գրել: Սա այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել: Փաստորեն, ՀՀ ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնող անձը, քաղաքացիների պահանջներին ի պատասխան, մի հայտարարություն է արել, կոնկրետ խոստում տվել, բայց իրականում մարդկանց խաբել է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031