Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում հաղթեց ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեյենկոն

Հունվար 17,2015 00:51

Երեւանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որի շրջանակներում ընթացող մի քանի մրցաշարերին ընդհանուր առմամբ մասնակցում էր 780 շախմատիստ: Գլխավոր մրցաշարում, որտեղ հանդես էին գալիս Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի 10 ներկայացուցիչներ, սահմանված էր գրոսմայստերական նորմա` 6,5 միավոր ինը հնարավորից: Այստեղ հենց 6,5 միավորով հաղթող ճանաչվեց ռուսաստանցի միջազգային վարպետ Կիրիլ Ալեքսեյենկոն (նկարում): Նրանից կես միավոր պակաս վաստակեց ստեփանակերտցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Ռուսաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Մաքսիմ Չիգաեւը եւ արցախցի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը 5,5-ական միավորով բաժանեցին 3-4-րդ հորիզոնականները:

Կիրիլ Ալեքսեյենկոն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքը երեք անգամ գրոսմայստերական նորմա լրացրել է երկու տարի առաջ, իսկ Անդրանիկ Մարգարյանի այս հուշամրցաշարին մասնակցելու եկել է վարկանիշ ձեռք բերելու նպատակով: Ու նաեւ ավելացրեց, որ երրորդ անգամ է Հայաստանում: «Առաջինը չորս տարի առաջ էր: Կրկին մասնակցում էի Անդրանիկ Մարգարյանի հուշամարցաշարին` միջազգային վարպետի նորմա լրացնելու համար, բայց չստացվեց: Իսկ երկրորդ անգամ Հայաստանում եղել եմ անցած տարի` Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության ժամանակ»: Ու ավելացրեց, որ Հայաստանն իրեն շատ է դուր գալիս, որ եղել է բազմաթիվ վանքերում, պատմամշակութային կոթողներում: Կիրիլը նաեւ շատ է սիրում զբոսնել Երեւանում, հատկապես, կենտրոնում: «Շատ գեղեցիկ է ձեր մայրաքաղաքը ու հաջորդ իսկ առիթի դեպքում անպայման կրկին կգամ», –  ասաց պատանի շախմատիստը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031