Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված, և դա արձանագրել է նաև Արցախի «Օր» լրատվականի նկարահանող խումբը:
Armlur.am-ի հետ զրույցում «Օր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Արսեն Առստամյանը հայտնեց, որ հենց նկարահանումների ժամանակ` դիրքապահ զինվորներից մեկի հետ հարցազրույցի պահին, հակառակորդը ինքնաձիգից կրակահերթեր է արձակել:
Բարեբախտաբար, տուժածներ չկան: Գլխավոր խմբագիրն ասաց, թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված, և սա արձանագրել է նաև «Օր» լրատվականի նկարահանող խումբը` երեկ այցելելով հանրապետության հարավ-արևելյան սահմանահատված:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` Armlur.am -ի կայքում: