Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ ցուցարարների ու ոստիկանների` երեկ Գյումրիում ունեցած բախումների մասին (Տեսանյութ)

Հունվար 16,2015 21:00

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, գնահատելով Գյումրիում սկսված բողոքի ալիքը, բնական է համարում այս քաղաքի բնակիչների պահանջը, այն է` մարդկային կերպարը կորցրած ոճրագործին ամենադաժան ձևով դատելու: Սակայն, ըստ նրա, երեկ բնակիչների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները, որի ժամանակ 28 հոգի տուժեցին, եղան ծանր վիրավորներ, հասարակական կարգը կոպտորեն խախտելու ու քաղաքի առօրյան փչացնելու երևույթ է:

«Գիտեք, ես շատ լավ հասկանում եմ մարդկանց էմոցիաները, ընդունում եմ, բայց միայն էմոցիաներին տրվելը սխալ է: Բոլոր հարցերը հնարավոր է լուծել, խորհուրդ եմ տալիս բոլոր հարցերը լուծել սառը դատողությամբ, հանգիստ պայմաններում, դրա համար կոչ եմ անում՝ հանդուրժող լինենք, գտնում եմ, որ սառը դատենք, հասկանալով անենք ամեն ինչ, պետք չէ խժդժությունների գնալ: Ես կոչ եմ անում համբերության, համերաշխության, միահամառության»,- ասում է մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մասիս says:

    Էս մարդը հոգնած է, ցուցարարները մարզպետարանի շենքից քիչմ վար էին, ինքը ուրչ էր, պետական իշխանության ներկայացուցիչը մի օր անց ըանի ինչ է խոսում, փոխանակ հանդարտեցներ, էդ խոսքերը նույն օրը նույն ժամին ժողովրդին ասեր, հետաքրքիր է ինչի էին սաղ լռում, ու փախած?իսկ շուստրի պատգամավորները եկան դիվիդենտներ շահեցին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031