Գյումրիում տեղի ունեցած սպանության համար երեկ Ազատության հրապարակում քաղաքացիների հավաքի մասնակից ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի մոտ նույնպես գազային ատրճանակ է եղել: Նա Aravot.am-ին պատմեց, որ համապատասխան լիցենզիա ունի ատրճանակն օգտագործելու համար:
«Երեկ մեր քաղաքական վերնախավը՝ հրահանգելով ոստիկանությանը սադրանք իրականացրին Ազատության հրապարակում: Ոստիկանները մեր պարզած բոլոր եռագույնները կոտրեցին ու շպրտեցին մի կողմ եւ բերման էին ենթարկում բոլոր նրանց, որոնք բարձրացնում էին գետնին գցած դրոշները»,- պատմեց ազատամարտիկը:
Նրա խոսքով, իր եւ Կարո Եղնուկյանի մոտ եղած գազային ատրճանակների հարցն էլ ոստիկանությունը ուռճացրեց.«Մեզ մոտ եղած զենքերը եղել են օրինական, ոստիկանության կողմից թույլատրված: Մշտապես կրել ենք ատրճանակը, ինչու հանկարծ հիմա ոստիկանությունը զարմացավ: Բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները նկատել են զենքս, ես էլ տրամադրել եմ իրենց: Դեռ չեն վերադարձրել, ոստիկանությունից ասացին, որ մի քանի օրից կվերադարձնեն»:
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանությանը՝ Գագիկ Սարուխանյանը ընդգծեց, որ տեղի ունեցածը կենցաղային հողի վրա կատարված սպանություն չէր. «Համոզմունք ունեմ, որ կատարվածը խորապես պլանավորված սադրանք էր, որի մասին շատ շուտով կիմանանք: Կայսրության ձեռագիրն էր: Չեմ մոռացել 1988 թվականը, երբ մեր ժողովրդին ծնկի բերելու համար ինչ սադրանքներ էին գործում ռուսական զորքերը՝ թե կայարանի, թե Զվարթնոցի դեպքերը: Ճիշտ է ոճերն են տարբեր, բայց հոտը նույնն է, ծնկի բերելու խնդիր կա: Այսինքն, երազեցիք, որ մի քսան տարի անկախ եք, սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ազատության հրապարակի երեկվա հավաքին, որը բավականին լարված էր ու տասնյակ մասնակիցներ բերման ենթարկվեցին, Գագիկ Սարուխանյանն ասաց՝ ընդամենը մոմավառություն էին նախատեսել ի հիշատակ սպանված ընտանիքի. «Ոչ մի բողոքի ակցիա: Հավաք էր՝ որոշում կայացնեինք՝ ինչ պետք է անենք, բայց սադրեցին ու հեռացրին մեզ տարածքից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
The only right conclusion belongs to Gagik Sarukhanyan.Ghachagh Kostanyan should be syktyrsioned. Mr. Gagik Kostanyan should be the Prosecuter General of the Republic of Armenia to support justice on the holy land of Armenia.
Գյումրեցու ընտանիքի սպանությունն իսկական ողբերգություն էր, իսկ Ձերը՝ սադրանք: Ձեր կողմից հնչեցրած մտքերն ու տեսախցիկներ փնտրելը բացարձակապես նման չեն սգացող մարդու վարքագծի:
Ամոթ էն մարդուն ով գնաց Գյումրի ու ժամեր առաջ էդ ընտանիքին հողին հանձնած ոստիկանի վրա քար շպրտեց, դիմակը կամ վադալազկեն դեմքին քաշած ու հիմա մեզ բոլորիս՝ դեպքերն ուղիղ միացմամբ դիտողներիս փորձում են պատմեն, թե ոստիկանը սադրեց: Դուք սադրանքի էք ենթարկվում, երբ մարդուն, լինի ոստիկան, թե հանցագործ, անբարոյական ու անբարոյականի զավակ եք անվանում իսկ նա չի պատասխանում ??? Դուք դրանից ավելի եք կատաղում???
Ամոթ էն մարդուն, ով գնաց Գյումրի ու փորձեց փոխել հուզված գյումրեցիների պահանջը, որը շատ պարզ էր. ինչու չեք գնում բազա ու տեսնում դեռ այնտեղ է թե ոչ, միգուցե տեսնելուց հետո տարան, միգուցե հիմա գնաք ու մի ժամ հետո տանենն??? Ով չհասկացավ սրա անտրամաբանականությունն ու նպատակը????: Ամոթ նրան ով փորձեց օգտագործել գյումրեցի երիտասարդի լացը, ով անընդհատ կրակված ու կտրտված երեխայի մասին էր գոռում: Ամոթ էն հայ մարդուն, ով Գյումրու ողբերգությունն օգտագործեծ իր քաղաքական, անձնական, ինքնահաստատման կամ ցանկացած այլ պահանջմունք բավարարելու կամ դրա մասին նորից հիշեցնելու համար:
Ամոթ քեզ նախախորհրդարան ինքնակոչված…..: Սպանված ընտանիքին ու նրանց հիշատակը օգտագործելն այլ նպատակով հավասար էր սպանության:
Հ.Գ. Եթե չեմ սխալվում ոստիկանությունը պարզաբանեց, որ առանց զենքի հանրահավաքը, տարբերակում չի ենթադրում զենքի օրինական լինելու կամ չլինելու կապակցությամբ: Այնպես որ չարժի նոր ելույթներ ունենալ, թե մեր զենքն օրինական է: Օրինական զենքով էլ ցույցի չեն գնում, օրինական զենքով էլ սպանված երեխայի հիշատակ հարգելու չեն գնում. Հասկացեք և ընդունեք նաև այն ինչ հաճելի և ձեռնտու չէ….: