Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Կոստանյանի տղամարդավարի խոստումների մասին. «Նա ասաց, որ մենք չենք տերը»

Հունվար 16,2015 19:54

Շատ են քննադատում, որ Սերժ Սարգսյանը սուգ չհայտարարեց, եթե հայտարարեր, լարվածությունն այս մակարդակի չէր հասնի, կա՞ բացթողում նրանց կողմից՝ վարչապետի, Սերժ Սարգսյանի: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Միանշանակ մենք տեսնում ենք, որ պաշտոնապես թե՛ ՌԴ-ից մեզ ցավակցություն չեն հայտնում եւ ներողություն չեն խնդրում: Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով պետք է իրենք հայ ժողովրդից ներողություն հայցեին: Մինչդեռ մենք դա չենք լսել: ՌԴ ԶԼՄ-ները ոչ միայն արդարացի, այլեւ ընդհանրապես լուսաբանելու իրենց պարտականությունը չեն կատարել: Սա հավասարազոր է ահաբեկչական գործողությանը, որը ցնցել է հասարակությանը: Նախաքննական ներկայիս տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել ռուսական ռազմաբազայի զինված ներկայացուցչի միջոցով: Այստեղ մենք հասկանում ենք, որ երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից պետք է հայ ժողովրդից ներողություն խնդրեին: Դա տեղի չի ունեցել: Մեր պաշտոնյաները՝ ԱԱԾ պետ, վարչապետ, ոստիկանապետ, քաղաքապետ, նրանք պարտավոր էին պաշտոնապես հայտարարել սգո օր: Չի եղել: Պաշտոնապես պետք է ասեին, որ մենք չենք կարողացել պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքը, այդ պատճառով էլ այսպիսի իրավիճակ է ստեղծվել եւ այսպիսի ողբերգություն է եղել: Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ հասկանում ենք, որ մենք չենք վերահսկում իրավիճակը: Չեմ բացառում, որ նորից ինչ-որ մարդիկ կարող է ռազմաբազան կամ ծառայության վայրը թողնեն եւ նույնն անեն: Ի վերջո` չմոռանանք, որ Ռուսաստանը ռուս ժողովուրդը չէ միայն, բազմազգ է: Այստեղ էլ իրենց ներկայացուցիչները բազմազգ ՌԴ-ն են ներկայացնում: Ուստի այս պահին էլ մենք նորից ապահովագրված չենք, որ ծառայություն անցկացնող անձանցից մարդիկ նորից ինքնաձիգով դուրս կգան ՀՀ քաղաքներ եւ խաղաղ բնակչության նկատմամբ կկիրառեն բռնություն, ընդհուպ մինչեւ այսպիսի սպանություններ»:

Մեր  հարցին՝ օրենքի տեսանկյունից, քանի որ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, մենք իրավունք չունե՞նք, մեր քաղաքացու նկատմամբ ոտնձգություն կատարած մարդասպանության մեջ մեղադրվողին ցանկացած պահի տեսնել՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, այդ իրավունքը մերն է: Այստեղ մեր իրավազորությունն է տարածվում: Բայց խնդիրն այն է, որ մեր իշխանությունները, գտնվելով քաղաքական թելադրանքի տակ, իրենց իրավազորությունը չեն տարածում: Եվ բացի այն, որ չեն տարածում, թույլ են  տվել, որ օտար երկրի զինված ուժերը ինքնաձիգերով պտտվեն մեր քաղաքում: Դա անթույլատրելի է: Մեր պետության համապատասխան ծառայությունները մենք պահում ենք մեր գումարներով, հարկատուներիս հաշվին: Դա անում ենք նրա համար, որ ապահովեն մեր անվտանգությունը, մեր իրավունքների պաշտպանությունը: Մենք չենք լիազորել, որ այլ պետության ներկայացուցչները այստեղի ռազմաբազայի միջոցով դա անեն»:

Մեր հարցին՝ երեկ Գեւորգ Կոստանյանը տղամարդավարի խոստումեր էր տալիս, նրան կհաջողվի՞ պահել իր տված տղամարդկային խոստումները՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ինքն ասեց՝ ես կդիմեմ, բայց թե` երբ կդիմի: Կդիմի ու կպահանջի, որպեսզի փոխանցեն, բայց երբ՝ դա հարց է: Այստեղ փաստն, այն է` իր հայտարարության, որ արձանագրվեց, որ ՀՀ իշխանությունները այս պահին այս գործի նկատմամբ որեւիցե վերահսկողություն չունեն, եւ մենք չենք այս գործի տերը: Նա ասաց, որ մենք չենք տերը, պետք է դիմեն Ռուսաստանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031