Հունվարի 16-ի առավոտյան բազմամարդ էր Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին: Գյումրիում զոհված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակի եւ վշտակցության մոմավառությունը կազմակերպել է Իջեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետ Վարդան Ղալումյանը, քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը, համայնքի ավագանու անդամներ, քաղաքի գործարարներ, Իջեւանի բնակիչներ հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին: «Համերաշխություն» շարժման Տավուշի մարզի համակարգող, 6 տղաների հայր Դավիթ Սահակյանը մոմավառության է կատարել իր ավագ որդիների՝ Սահակի եւ Արծրունի հետ: Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը աղոթել է անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար: Մոմավառությունն օրվա ընթացքում շարունակվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ