Երեւանի բնակիչ, 1992թ. ծնված Նիկոլայ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2014թ. օգոստոս ամսից մինչեւ հոկտեմբեր ծառայության վայրում` գումարտակի ննջասենյակում գումար ստանալու նպատակով նույն զորամասի զինծառայող, շարքային, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 1993թ. Կարեն Սարգսյանի հետ զբաղվել է մոլեխաղով: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի 1-ին մասով:
«Դատալեքս» դատական տեղեկատվական կայքը տեղեկացնում է, որ Ն. Համբարձումյանի ե նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը, Կ. Սարգսյանի հանդեպ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը հունվարի 20-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ներկայացվածը 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ջուս վան Կրաեսբերգի «Զինվորները թղթախաղ են խաղում» նկարն է