Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Երանոսյան. «Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր». 1in.am

Հունվար 16,2015 18:08

«Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, որը երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր գլխավորում էր Գյումրիում տեղի ունեցող գործողությունները:

Երանոսյանը նշեց, որ ստեղծված վիճակից ելնելով են իրենք հատուկ միջոցներ կիրառել, այլ տարբերակ չեն ունեցել, քանի որ «ամբոխը ջարդում էր զորքին»: «Հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին քարերով և այլ առարկաներով հարվածել ու հարձակվել ոստիկանների վրա: 1 ժամ 10 րոպե զորքին ծեծում էին: Այդքանից հետո ո՞նց չէր կարող չլինել հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն»,- ասաց Երանոսյանը՝ հավելելով. «Սակայն շատ քիչ հատուկ միջոցներ են կիրառվել, և դրանք չեն կիրառվել ժողովրդի մեջ: Ժողովրդի կողքերն են կիրառվել»:

Փոխոստիկանապետի խոսքով՝ երեկ Գյումրիում միայն մեկ հատուկ միջոց է կիրառվել՝ «Ֆակել»: «Մենք հիմնականում ֆակելներ ենք օգտագործել՝ շատ քիչ քանակությամբ և ո՛չ ժողովրդի մեջ»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Կարծում եմ փոխոստիկանապետն է գումրիում հարբած եղել։ Թէ չե ըստ նրա ստացվում է, որ Գյումրեցիք էնքան անթասիբ ու անողնաշար են, որ ինչ որ մարդիք կարողացան ամբողջ Գյումրին խմացնել ու անկառավարելի դաևձնել։ Սա էլ հո առանձին կուսակցության միտինգ չի, որ մարդկանց անպայման ինչ որ պոզ ու պոչ կպցնենք։ Թասիբի հարցա, ու թասիբավորները իրենց զայրույթն են արտահայտում։ Այդ թվում նրանց նկատմամբ, ովքեր կամա թէ ակամա կրծքով պաշտպանում են պերմյակովին Հայաստանից փախցնելու ռուսների ցանկությունը։
    Տարորինակ է, որ այս բարձրաստիճան չինովնիկի մտքով նույնիսկ չի անցնում, որ հայ մարդիք իրոք թասիբ ունեն ու վրդովված և զայրացած են։
    Հեռտաքրքիր է իսկ երբ ռուսները Հրաչյա Հարությունյանի դեպքի առթիվ հրապարակավ ու հեռուստացույցով մեզ հայերիս հայհոյում էին, նրանց էլ էին ինչ որ մարդիք խմացրել՞՞՞՞

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031