Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով ենք ՝այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա». Նիկոլայ Ռիժկովը՝ Հերմինե Նաղդալյանին

Հունվար 16,2015 17:55

Հունվարի 12-ին , Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից ՝ Հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր է հղել Հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որում մասնավորապես ասված է՝

«Հարգելի Հերմինե Միքայելի

Ռուսաստանի Դաշնության Դաշնային  ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի հանրապետության կառավարությանը, խորհրդարանին և ողջ հայ ժողովրդին ՝ հունվարի 12-ին, Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ: Մեր կառավարությունը  խստիվ դատապարտում է այդ նողկալի արարքը: Գոյություն չունի որևէ  դրդապատճառ, որը կարդարացներ անմեղ մարդկանց սպանությունը: Վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ:  Հուսով ենք , որ այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա:»

ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ՝

Ն. Ի. Ռիժկով,

Ի.Կ. Չերնիշենկո

 

16.01.2015, Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց սկզբից «բազմամյա բարեկամություն» պիտի եղած լինի: Եթե այդքան շատ եք մտահոգված «բարեկամությամբ», հանձնե՛ք ոճրագործին ՀՀ իրավապահներին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031