2015 թվականի հունվարի 16-ին, Հայաստանում, իր աշխատանքները սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական բոլոր շրջանների ներկայացուցիչները, ինչպես եւ հրավիրյալ ընկերներ: Կուսակցության բարձրագույն ժողովի օրակարգն ընդգրկում է Հայաստանի ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, ազգային ու պետական առումներով հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներ: Կքննարկվեն նաեւ այլ հարցեր: Ժողովի արդյունքների մասին կհայտարարվի վերջինիս ավարտից հետո:
ՀՅԴ Մամլո Դիվան