Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Արթուր Սարգսյանը միջնորդեց 6 ու կես տարվա ազատազրկում:
Նա փաստորեն հաստատված համարեց 2013թ հոկտեմբերի 20-ին Երեւան –Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարում Վարդան Պետրոսյանի մեղավորությունը:
Դեռ նախորդ նիստերից մեկի ժամանակ, մեղադրողն ասաց, թե իրեն պետք է կես ժամ ժամանակ, իր մեղադրական ճառի համար:Ակնհայտ էր, որ նա մեղադրանքն այդպես էր պաշտպանելու: