Այսօր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Շանթ Հարությունյանը հայհոյեց նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ երեք դատավորներից ոչ մեկը նույնիսկ նկատողություն չարեց:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Վարդան Վարդանյանը դժգոհեց իրենց առաջադրված խուլիգանության հոդվածից, ասաց, որ պատերազմում 4 անգամ վիրավորվել է ու չի կարողանում հիմա հանգիստ խոսել: «Օրգանիզմիս կեսը թողել եմ սահմաններում, գնացեք, բերեք, հետո նոր միայն վրաս դրեք խուլիգանի հոդվածը: Գնացեք էդ ռուսին բերեք, 6 հոգու փրթել է, նախագահը մի հատ ծպտուն չհանեց, բայց իմ նման տղուն ասում է` խուլիգան է: Բա ոնց դրան չասեմ…»,- Վարդան Վարդանյանի կիսատ թողած միտքը շարունակեց Շանթ Հարությունյանը. «Բ… է»:
«Հա»,- համաձայնեց Վարդան Վարդանյանը:
Դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել: Դատավորներից միայն մեկը բավարարվեց ասելով` նստեք:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի վճիռը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ