Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները հիմի էլ Պերմյակովի արդար պատիժն են պահանջում

Հունվար 16,2015 16:12

Այսօրվանից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պետք է վերսկսեին աշխատավարձի պարտքի վճարման եւ կրճատումների խնդրի հետ կապված բողոքի ակցիաները: Սակայն, հաշվի առնելով Գյումրիում հունվարի 12-ին կատարված ողբերգությունը, նաիրիտցիները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ակցիաների անցկացումը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Այսօր «Նաիրիտի» աշխատակիցները հավաքվել են գործարանում, սակայն նախապես ծրագրավորած երթը չեն անցկացրել` բավարարվելով միայն հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին «բաց նամակ»  հղելով:

«Ակցիաները պետք է մեկնարկեին այսօրվանից` փետրվարի 16-ից, սակայն մեր կողմից առավել կարեւորվեց այս պահին երկրում տիրող լարված դրությունը: Սգալով հայ ընտանիքի մղձավանջային կորուստը, մենք մինում ենք հայ ժողովրդի պահանջին` մինչեւ վերջ բացահայտել այս սահմռկեցուցիչ ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին: Երթ անելու փոխարեն, մենք այս պահին ընտրեցինք բողոքի արտահայտման այլ տարբերակ` բաց նամակով դիմելով երկրի նախագահին»,-ասաց Անուշ Հարությունյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031