Լրահոս
Օրվա լրահոսը

Պիպոյանը տարօրինակ խախտում է հայտնաբերել

Հունվար 16,2015 15:53

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց, որ այս տարի նկատվում է պարենային ապահովության խնդիր. սա բացառիկ երեւույթ է:

Պարոն Պիպոյանն ասաց, որ հունվարի 5-6-ից սկսած շուկայում բացակայում էին մի շարք պարենային ապրանքներ. «Օրինակ` կաթնամթերքը, մեր աչքի առաջ մի կին խանութում գնեց ժամկետանց կաթնամթերք, երբ ասացինք` ժամկետանց է, նա պատասխանեց` բա ի՞նչ անեմ, թարմը չկա, ես էլ պիտի խմորեղեն պատրաստեմ»:

Պիպոյանի ներկայացմամբ` այս տարի կաթնամթերքի շուկայում շատ խախտումներ չեն եղել, իսկ ահա անցյալ տարի պիտանելիության ժամկետներն արհեստականորեն երկարացնում էին. «Այս տարի նման մեկ դեպք ենք գրանցել»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ն այս տարի, ինչպես Պիպոյանն ասաց` տարօրինակ խախտում է հայտնաբերել. «Շոկոլադը, որը երբեւէ մեր երկրում կիլոգրամով չի վաճառվել, միշտ տուփով է վաճառվել, այս տարի վաճառել են կիլոգրամով ու ավելի էժան, քան տուփովն է: Սա ապացուցում է մի բան, տուփի վրա երեւում է պիտանելիության ժամկետը, իսկ կիլոգրամովի դեպքում` չի երեւում, սա մեթոդ է ժամկետանց տուփով շոկոլադն այլ տարբերակով վաճառել: Սա միանշանակ խախտում է, բայց ապացուցելի չէ»:

Պիպոյանը նաեւ հորդորեց կտրատած եւ տուփով վաճառվող երշիկեղենից այս սեզոնին հրաժարվել. «Քանի որ դրանք հնուց մնացած երշիկեղենն է, մեջտեղի մասը կտրատել են ու իրացրել խանութներում»:

Aravot.am-ի հարցին` դեկտեմբերի 29-30-ից ֆեյսբուք սոցիալական ցանցում «моя семья»-ի երշիկեղենի լուսանկարն էր տարածվել, որտեղ այս երշիկի արտադրման ժամկետը հունվարի 7-էր նշված. արդյոք հ/կ-ն հետեւեց այս դեպքին, Պիպոյանի պատասխանը` շուտով տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031