Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալանավորը հաղորդել է, որ խոստովանական ցուցմունքներ է տվել գործադրված բռնությունների արդյունքում. հարուցվել է քրեական գործ

Հունվար 16,2015 15:50

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Բավական Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կալանավոր Բավական Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ոստիկանության աշխատակիցները և նախաքննություն իրականացնող ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը ցուցմունք կորզելու նպատակով ինչպես ոստիկանության շենքում, այնպես էլ քննչական գլխավոր վարչությունում իր նկատմամբ գործադրել են բռնություն, այն է` ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ինքը ստիպված տվել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ:
Կատարվում է նախաքննություն:

 ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031