Գյումրիում տեղի ունեցածը կարող է հաջորդ իսկ վայրկյանից օգտագործվել այլ նպատակով՝ վստահ է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը. «Այդպիսին է աշխարհը։ Պետք չէ ոչ մեկից վիրավորվել, ասել սա ինչ խայտառակություն է։ Դա չի օգնի, մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու»։
Աշոտ Մանուչարյանը հիշում է՝ նույն վիճակն էր տիրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո. «Մտածում էինք ասենք ուղեղի մթագնություն է, բայց երբ տեսնում ենք 8 մարդ սպանված, հասկանում ենք, որ դա պարզագույն մթագնության հարց չէ»։
Ըստ պարոն Մանուչարյանի՝ այն ժամանակ էլ չկարողացանք կազմակերպել նորմալ քննություն, չհասկացանք՝ ի՞նչ կատարվեց, ո՞ւմ կողմից եւ ինչո՞ւ. «Դեպքը դրանից հետո սկսվեց այս անգամվա նման շահարկվել այլ նպատակներով, ու մենք այդպես էլ չիմացանք ճշմարտությունը։ Հիմա նույնը կարա լինի այս դեպքում, չնայած սա շատ ավելի կարեւոր է, քանի որ այն ժամանակ աշխարհը խաղաղ պայմաններում էր։ Հիմա մենք իրավունք չունենք վրիպելու, պետք է հասկանանք՝ ինչ է կատարվել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում