Գյումրիում մի ամբողջ սպանված ընտանիքից ողջ մնացած 6 ամսական փոքրիկը` Սերյոժա Ավետիսյանն, այսօր էլ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է` բժիշկների հսկողության ներքո :
Նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Սերյոժան դեռեւս շնչում է արհեստական շնչառության ապարատով:
Ինչպես երեխային բուժող բժիշկներն են ասում` շարունակում են պայքարել հեմոռագիկ շոկի հետեւանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման եւ այտուցի պատճառով առաջացած վիճակի կայունացման համար:
Սերյոժան Երեւան է տեղափոխվել հունվարի 13-ին:
Կարդացեք նաև
Երեք օր առաջ երեխայի առողջական վիճակում աննշան փոփոխություն նկատվեց, ինչը սակայն, բժիշկների գնահատմամբ, լավ կամ վատ կանխատեսումներ անելու համար առիթ չէ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ