Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ է ստեղծվել Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ

Հունվար 16,2015 14:48

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով լարված իրավիճակ ստեղծվեց այն ժամանակ, երբ դատարանը տուժողներ Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հայցն ընդունեց վարույթ, քաղհայցվոր ճանաչեց տուժողներին, իսկ քաղաքացիական գործով պատասխանող՝ Վարդան Պետրոսյանին:

Նիկոլայ Բաղդասաարյան

Նիկոլայ Բաղդասաարյան

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը առարկություն ներկայացրեց, մասնավորապես կասկածի տակ դնելով այն հանգամանքը, որ տուժող կողմի գումարային պահանջը հիմնավորված չէ, այդ թվում նաեւ փաստաբանին տրվելիք դատական ծախսը:

Իսկ Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ գումարի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը եւ հայտնեց, որ օգոստոս ամսին իր հարազատները 20 հազար դոլարի չափով գումար են տրամադրել տուժող Հակոբյաններին: Այստեղ բորբոքվեցին «Նիվա» ավտոմեքենայի վարորդ, տուժող Արթուր Հակոբյանը եւ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը: Վերջինս ասաց, որ Վարդանի հարազատները խնդրել են, որ այդ գումարը վերցնեն, ասելով՝ «համարեք թե սա ինչ-որ մեկը բերել թողել է պատուհանին ու գնացել է»:

Vardan_Petrosan_8Ըստ Ն. Հայրապետյանի՝ իրենք չեն թաքցրել, որ Տաթեւիկ Հակոբյանի համար դիմելու են դատարան: Ի դեպ, այդ գումարի մասին չգիտեր նաեւ Վարդան Պետրոսյանի պաշտպան Ն. Բաղդասարյանը: (Մանրամասները քիչ հետո՝ տեսանյութում):

Իսկ Արթուր Հակոբյանը հայտնեց, թե Վարդանի անունից շեշտել են գումարը տալու ժամանակ, որ սա կապ չունի Տաթեւիկի գումարի հետ: Նա նաեւ ինչ-որ ակնարկ արեց, թե երեխայի անվան տակ այլ նկարով հոդվածներ են գրում, թե «լիժա է քշում» եւ ասաց, թե իրենք այդ գումարի մասին չէի ասի, եթե Վարդան Պետրոսյանը չասեր:

Ռուբեն Բալոյանն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ, որում ոչ միայն չթաքցրեց իր նեղացածությունը՝ կողմից, որ առանց իր գիտության իր վստահորդները նման քայլ են արել, այլ նաեւ տեղեկացրեց, թե հաշտության պայմանագիր կնքելու համար Հակոբյանները դիմել են անգամ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, ինչի կապակցությամբ դատարանը հորդորեց ձեռնպահ մնալ:

Տաթեւիկ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ հանդես է եկել Ռուբեն Բալոյանը:

Vardan_Petrosan_9Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ: Մինչդեռ այսօր սպասվում էր, որ մեղադրող Արթուր Սարգսյանը հանդես կգա մեղադրական ճառով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՇՄԱՎՈՆ says:

    Աշխարհի շատ ժողովուրդներ իրանց պատմության ընթացքում ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ նման ՏԱՂԱՆԴԱՎՈՐ անձ չեն ծնել………………..սեռժի բանդան ռուսի հետ միասին ոչնչացնումա Հայ մտավորականին, ազատամարտիկին ու Հայ մարդուն -փոխարենը բազմացնում են ՝անինքնասեր լպռծուն ,սրիկա ,դավաճան ,ծախու երկոտանիներին….
    –ՈՒշքի եկեք այ տուժողներ ՝ հասկացեք թէ ինչ վնաս եք տալիս Հայ ազգին -մի կատարեք սեռժի բանդայի ցուցմունքները………….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031