Լրահոս
Օրվա լրահոսը

Խամաճիկներ խամաճիկների ձեռքերում կամ հայերիս հերթական անգամ օգտագործում են

Հունվար 16,2015 14:59
drosh

Յուրաքանչյուր մարդու մահը բոլորիս ցավն է: Յուրաքանչյուր հայի մահը բոլորիս կորուստն է: Յուրաքանչյուր մարդու սպանությունը բոլորիս ամոթն է:

Սակայն…

Վայել չէ սպանված վեց հայերի հիշատակը “հարգել” քսանչորս վիրավորներով.

Ռուսական ռազմաբազայի հասցեին հնչող սպառնալիքները վտանգում են նախ և առաջ հենց Հայաստանի Հանրապետության անվտանգությանը.

Հայ-Ռուսական դարավոր բարեկամության և գործընկերության միջև սեպ է խրվում, ինչը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ, առավել ևս, մեզ…

Ուստի կոչ ենք անում մեր հայրենակիցներին սթափվել և հային վայել լայնախոհությամբ դատել, թե.

– Երրորդ ո՞ր ուժին է ձեռնտու նման գործընթացը և

– ովքե՞ր են շահում ներքին գզվռտոցից և հակառուսական հիստերիայից…

Հիշեցնելով բոլորին Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները և Թուրքիայի ցինիկ պահվածքը՝

մատնացույց ենք անում, որ այս խռովությունների մասնակիցները ուկրաինական սցենարի աճպարարային կրկնությամբ փաստացի օգտագործվում են արտաքին ուժերի կողմից որպես հակահայկական թշնամական քաղաքականության խամաճիկներ:

“Նոր Հայաստան” հ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Համաձայն եմ որ չի կարելի խաթարել ցանկացած բարեկամություն, այդ թվում և Ռուսաստանի հետ։ Սակայն և հարկ չէ ջայլամի քաղաքականություն վարել և ձև անել թէ ամեն բան կարգին է մեր բարեկամության մեջ։ Բարեկամությունը երկարատև չարչարանքով է վաստակվում։ Սակայն լավ կլինի, որ այդպես մտածի նաև ռուսաստանը։ Վերջին մի քանի տարվա ընթացքում դեռևս նրանք են խաթարման ուղղությամբ քայլեր իրականացնողները։ Մենք չենք տղամարդկանց կանացի խալաթով դատարան տանում, կամ մենք չենք մարդասպանին զորամասում թաքցնում։Ես ինչ որ չեմ լսել, որ ՌԴ պետական բարձրաստիճան այրերը կամ հոգևոր առաջնորդները ցավակցեն ՀՀ-ին այս եղերագործության առիթով։ Եթե դուք լսել եք ապա ասեք որտեղ կարելի է այն կարդալ կամ դիտել։ Ն.Ռիժկովին չհաշվեք։ Խոսքը Նախագահ, Վարչապետ, ՊՆախարար, ԱԳ Նախարար, ԱԺ Նախագահ մակարդակի մասին է, ինչպես նաև Ռուսական մասմեդիայի և Հեռուստատեսության։
    Հիշեցնեմ, որ Հրաչյա Հարությունյանի դեպքի ժամանակ ՀՀ ղեկավարությունը, ինչպես նաև ՀՀ հանրությունը ցավակցեց ռուսաստանին և ներեղություն խնդրեց։
    Բարեկամությունը և հարգանքը պետք է փոխադարձ լինի։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031