Երեկ Գյումրիում տեղի ունեցած բախումների հետեւանքով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված ոստիկանի վիճակը, որը գլխուղեղի բաց վնասվածք ստանալու հետեւանքով ենթարկվել էր վիրահատության, այս պահի դրությամբ բավարար է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Մյուս երկու վիրավորված ոստիկանները շարունակում են բուժօգնություն ստանալ Գյումրու բժշկական կենտրոնում, որոնց առողջական վիճակը, նույնպես, բավարար է:
Թե ոստիկանը որքան կմնա հիվանդանոցում, ոստիկանությունից մեր հարցին այսպես պատասխանեցին` այնքան ժամանակ, մինչեւ առողջանան, դուրս գրվեն:
Ընդհանուր առմամբ, վիրավորների թիվը եղել է 24, որից 14-ը ոստիկան են, մնացածը հանրահավաքի մասնակիցներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
իսկ ինչպես՞ են վիրավրովել ոստիկանները,
ով՞ է համարձակվել ձեռք բարձրացնել Օրենքի Պաշպանների վրա:
ամենախիստ պատիճ Ոստիկանի վրա ձեռք բարձրացնողին: հերիք եղավ, պետությունը պետք ա կատարի իր ֆունկցիան, պաշպանի հասարակական անդորր