Վկայակոչելով Hurriet-ը՝ ռուսական Football.kulichki.net-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը իր ներկայիս ակումբը կարող է փոխել «Բեշիկթաշի» հետ: Թուրքական աղբյուրը գրում է, թե Արասի հայրը ժամանել է Ստամբուլ՝ թուրքական ակումբի նախագահ Ֆիքրեթ Օրմանի հետ բանակցելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլի փոխանցմամբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար պայքարում էին «Ֆեներբախչեն» եւ «Գալաթասարայը» եւ վերջինը պատրաստ էր վճարել 10 մլն. Եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ