Մի քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Լեռնապար գյուղի շինություններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Լեռնապար գյուղի խաչմերուկում գտնվող շինության հետնամասում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և 522 գ վառոդ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն