Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Պերմյակովին տանեն Ռուսաստան, կասկած չունեմ, որ մի օր այնտեղ նա չի նստի». Ստեփան Գրիգորյան

Հունվար 16,2015 13:33

«Հայացք» ակումբում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային զարգացման կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Գյումրիի սպանդի հետ կապված ասաց, թե զարմացած է, որ հարգված, կիսահարգված քաղաքական գործիչներից ոչ ոք երկու բառ չի ասել դեպքի մասին. «Բացի «Ժառանգությունից», ոչ ոք չհասցրեց հայտարարություն անել»:

«Առավոտի» կողմից նշենք, որ հայտարարություններով են հանդես եկել նաեւ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», ՍԴՀԿ-ն ու Պահպանողական կուսակցությունը:

Ըստ Ստեփան Գրիգորյանի, ռուսական ռազմաբազաները հայկական տարածքում են եւ չպետք է մենք թույլտվություն խնդրենք, որ մտնենք ռուսական ռազմաբազա եւ տեսնենք՝ կասկածյալն այնտե՞ղ է, թե՞ այնտեղ չէ. «Ի՞նչն էր խանգարում, որ Գեւորգ Կոստանյանն այն հայտարարությունը, որն արեց երեկ, աներ օր առաջ, որ այս լարվածությունը չլիներ: Ռուսաստանը վաղը կարող է լեզու գտնել Ադրբեջանի հետ եւ այդ ռազմաբազաները դառնան փորձանք մեր գլխին: Մի ընտանիք կոտորեցին՝ ամբողջ Հայաստանն ապակայունացված է: Կայունությունը մեզ համար ամենակարեւոր խնդիրներից է»:

Հարցին՝ ընդվզումների այս ալիքը կշարունակվի՞, հնարավո՞ր է այլ բանի հանգեցնի, նա պատասխանեց, որ դա կախված է իշխանությունների պահվածքից. «Հայ ժողովրդի մենթալիտետում կա մի բան՝ որ փոքր երեխուն կարող է սպանել մենակ թուրքը: Սա շոկ է Հայաստանի համար, ուստի ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմը պետք է սա հաշվի առնեն եւ հնարավորինս բաց լինեն: Զարմացած եմ ռազմաբազայի սխալ պահվածքի վրա»:

Ստեփան Գրիգորյանը հայտարարեց՝ եթե Պերմյակովին տանեն Ռուսաստան, կասկած չունեմ, որ մի օր այնտեղ նա չի նստի. «Ով տանում է, նշանակում է փող ունի»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի, կատարվածը ահաբեկչական ակտի է նման, եւ հենց այդ է պատճառը, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները դեպքից ընդամենը 2-3 ժամ հետո անմիջապես եկան Հայաստան: Նրանք հասկացան, որ սա ահաբեկչական ակտ է: Ինչ-որ բան այն չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031