Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Գևորգ Կոստանյանը ճշմարտության կեսն է ասում»

Հունվար 16,2015 13:20

«Այն, որ փորձել են գործը թաքցնել, ապա սա նշանակում է, ըստ էության, ռուսական զորամասը հանցակից է դարձել»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Տիկին Ալավերդյանը կատարվածի վերաբերյալ իր վարկածն ունի: Մասնավորապես նա կասկածում է, որ Պերմյակովը, այսպես ասած, քավության նոխազ է, գուցե ինքը մենակ չի եղել, այստեղ խառնված են նաև արտաքին ուժեր:

Հարցին՝ արդյոք ռուսական կողմը կգնա՞ զիջումների, քանի որ ՀՀ գլխավոր դատախազը խոստացել է դիմել ռուսական կողմին, որ գործը հանձնեն Հայաստանին, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Հարցադրումն արդեն սխալ է: Այդ ՌԴ գլխավոր դատախազը պետք է դիմեր մեր գլխավոր դատախազին՝ ասելով, որ մենք ձեզ ենք տրամադրում այս գործը»:

Դառնալով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններին՝ տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Այն, ինչ ասել է ՀՀ գլխավոր դատախազը, ճշմարտության կեսն է: Նա ամենը չի ասել, դա էլ կարող է ավելի բորբոքել մեր հասարակությանը, քան եթե ոչինչ չասեր»:

Տիկին Ալավերդյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ «մեղքը ընկնում է այստեղ ներկա գտնվող զորամասի վրա»:

Արդյոք այս հանցագործությունը արտաքին թշնամու կողմին հրահրվա՞ծ է, մասնավորապես դիվերսանտներ, Գյումրիի հանցագործությունը, երեկվա Էրդողանի հայտարարությունը, տիկին Ալավերդյանն արձագանքեց. «Անտեղի եմ համարում որևէ հակառուսական հիստերիա: Մենք չպետք է տրվենք այդ հուզումներին և բերենք այդ դաշտ: Չգիտեմ՝ այսօր ով ինչ է արել, բայց որ դա համապատասխանում է այն նպատակներին, որոնք դրված են Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, ոչ թե մեր դեմ, այլ անգամ Ռուսաստանի դեմ, հստակ է: Մենք հստակ կարող ենք ասել, որ միայն դա չէ այդ հանցագործությունը: Այո, դա ունի թե քաղաքական նպատակ ու աստառ, թե շարունակություն»:

Տիկին Ալավերդյանը վստահեցնում է, որ դատավարությունը տեղի պետք է ունենա ՀՀ օրենսդրությամբ ու միևնույն ժամանակ հիշեցնում, որ «փախցնելու մեթոդը զինվորականների մեջ տարածված է:

Տիկին Ալավերդյանը ամփոփեց. «Մենք հայտնվել ենք մի հերթական ոչ թե սառը, այլ ավելի սառը ալիքի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031