Անհայտ անձիք Օդնոկլասնիկիում Գյումրու ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հաշիվ են ստեղծել՝ փոքր-ինչ փոխելով ազգանունը ու օգտագործելով նրա նկարը, հայտնում է «Զաբինֆո»-ն:
Էջում պարբերաբար հակահայկական գրառումներ են արվում: Նշված է, որ ոմն 24-ամյա Վալերի Պերմյակովը ապրում է Ռուսաստանի Իրավան քաղաքում:
Այնտեղ նաև տեղադրված են հայերեն և ադրբեջաներեն գրառումներ, որոնք հրապարակվել են հունվարի 12-ին՝ սպանության օրվանից:
Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանի ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական երեխային վիրավորելու մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ